▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը ջախջախեց հասարակական կարծիքը

ԱԺ-ն այսօր  86 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» նախագիծը: Կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը։ Օրինագծով նախատեսվող փոփոխություններից են․

Ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: Շարքային կազմի պարտադիր զինծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության կնշանակվի եղբոր ծառայության զորամասում, եթե եղբոր ծառայության ժամկետը չի գերազանցում 17 ամիսը: Կվերացվի ՀՀ քաղաքացիների համար տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու և հատուկ արտոնություններով քաղաքացիների համար 150 կմ շաղավիղում ծառայություն անցնելու պահանջները: ՀՀ ՊՆ ՌՈւՀ ընդունված զինծառայողների հետ առաջին պայմանագիրը կկնքվի 10 տարով (նախկին 20-ի փոխարեն), որը իր մեջ ներառում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառությունը: ՀՀ ԶՈւ սպայական կազմի պայմանագրային զինծառայողները կարող են բնակարան/բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից:

«Եթե 1996-97 թթ. նման օրենք լիներ, ապա մենք այսօր ավելորդ ժամանակ չէինք կորցնի սրա վրա: Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի բանակում: Ինչ վերաբերում է նրան, թե գիտությունը կտուժի.ժողովո՛ւրդ, մինչև այսօր տարկետումը կար ու գիտություն չկա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարևորեց տաղանդավոր երիտասարդների համար որոշակի բացառություն անելը:

Ավագանու մեկ այլ անդամի՝ Ալեն Սիմոնյանի համար պարզ չէ, թե սա ո՞ւմ և ինչի՞ համար է արվում:

«Մենք բանակում ծառայողների խնդիր չունենք՝ ապրիլյան պատերազմն ապացուցեց դա: Մեզ մոտ անգամ ներգաղթ է լինում այդ ժամանակ»,-նշեց նա:

Ալեն Սիմոնյանի՝ ինչի՞ համար է սա արվում և ինչո՞ւ հիմա հարցի պատասխանը կարծես թե գտել էր իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունը տարբերվեց մյուսներից: Իշխանությունը ցույց տվեց, որ ջախջախել է հասարակական կարծիքը, ընդդիմությանը և միահեծան կարող է իշխել: Սրանից հետո իշխանությունն իրեն ինքնավստահ ու ցնինիկ է պահում: Նրանք բացարձակ չեն վախենում ընդվզումներից»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Նրա դիտարկմամբ՝ գիտության ոլորտը տուժելու է, քանի որ հատկապես տեխնիկական ոլորտում ընդհատումը լավ չէ, «կարող է հավեսը կորչել»:

«Կողմ եմ, որ բոլորը ծառայեն բանակում ու ժամանակին ասել եմ, որ բուհերում պետք է վերականգնել ռազմական ամբիոնները, ոչ թե ծառայությունը դարձնել 3 տարով: Հիա ասում են՝ կամ միանգամից գնում ես ծառայության 2 տարով, կամ ավարտում ես ու 3 տարի ծառայում: Մարդը չգիտի, թե ի՞նչ անի: Սա կրթությանը հերթական հարվածն է հասցնելու»,-նկատեց  Ավետիք Իշխանյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին