▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել

21-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել

Զավեշտ.Ադրբեջանն առաջարկել է, հայերն էլ համաձայնել են չնշել խաչքարերի ծագման վայրը

Հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են 3-րդ երկրից մեքենա ներկրել, արգելքը նրանց չի վերաբերում. ՊԵԿ փոխնախագահ

Հանքի շահագործման դեպքում խմելու ջուրը թունավորվելու է



2017-12-08 14:57:14

Լոռու մարզի Արդվի գյուղում դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում կնշվի հայկական ավանդական Նոր տարին: Հիմքում Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային ծրագրի վրա պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելն է: Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Գյուղում են գտնվում հայ առաքելական մի շարք կրոնական կառույցներ ինչպիսիք են` 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Հովհաննես վանքը, 10-11-րդ դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն և 10-14-րդ դարերով թվագրվող Կիրակի մատուռները: Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են վաղ քրիստոնեական, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ, այդ թվում` տոհմական:

«Արդվին պատմամշակութային կենտրոն է, այստեղի եկեղեցում է հուղարկավորված Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցին: Իսկ այդ հանք կոչվածը եկեղեցուց շատ քիչ է հեռու: Այդտեղից են սկսվում աղբյուրները, արոտավայրերը և բոլոր բացասական հետևանքները՝ դրանք կլինեն ջրի աղտոտում, փոշի, ազդելու են գյուղի վրա, որն էլ թույլ չենք տալու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդվեցի Սուրեն Կիրակոսյանը:

Շարունակելով նրա խոսքը՝ «Հայոց Ամանորն Արդվիում» նախաձեռնության հեղինակ Կարինե Փանոսյանը նշեց, որ իր տպավորությամբ՝ գյուղում չքավորներ չկան, բոլորն աշխատող մարդիկ են, իսկ հանքը կարող է ոչնչացնել ամեն ինչ:

«Հանքի շահագործման տարածքից մի քանի աղբյուրներ են սկիզբ առնում, որոնք տարածաշրջանին խմելու ջրով են ապահովում, դրանք միանգամից կթունավորվեն»,-նկատեց Կարինե Փանոսյանը:

«Գյուղացիները փորձում են Արդվին տուրիստական կենտրոն դարձնել, մաքուր սնունդ մատակարարել, իսկ նրանց քայլով ամեն ինչ ջուրը կընկնի: Կթունավորվեն մարդիկ, չեն ցանկանա, որ իրենց երեխան ճառագայթների ազդեցության ներքո լինի ու կլքեն գյուղը»,-հավելեց Սուրեն Կիրակոսյանը:

Ծնունդով Արդվի գյուղից նկարիչ Արմեն Վահրամյանը նույնպես դեմ է հանքին.

«Ոսկու տենդով տառապողները մեկ-մեկ էլ վերև թող նայեն ու հասկանան, որ կան նաև հոգևոր արժեքներ»:

Սուրեն Կիրակոսյանի փոխանցմամբ՝ այս պահին աշխատանքներ չեն կատարվում, գարնանը փորվածք էին փորել, գյուղացիներն էլ փակեցին, որովհետև ճառագայթումն արդեն շատ բարձր էր:

Նշենք, որ Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն, Կառավարություն՝ պահանջելով, որ «ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում 2017-2020թթ. ընթացքում որոնողական աշխատանքների կատարման մասին» հայտը մերժվի: Արդվեցիները մեկ մարդու նման դեմ են ցանկացած հանքարդյունաբերական գործունեության Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղների հանքերևակման տեղամասում:

Անի Կարապետյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.