▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին և ներկայիս հանրապետությունների մարտահրավերները նույնն են. Ռիչարդ Հովհաննիսյան

Պատմաբան, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանն այս շաբաթ Երեւանում հանդես կգա Հայաստանի Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսությունների շարքով։

Առաջին դասախոսությունը՝«Մայիսի 28․անկախությանը նախորդող ժամանակաշրջանը»,  երեկ էր. նախաձեռնությունը Հայկական բարեգործական ընդհանուր միությանն ու Հայաստանի Ամերիկյան համալսարանինն է։

Ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի,  նույնն են Առաջին եւ ներկայիս հանրապետությունների մարտահրավերները. ինչպես 100 տարի առաջ էր, այնպես էլ Երրորդ հանրապետության անկախացումն ուղեկցվեց տնտեսական անկումով, Հայաստանն այսօր էլ շրջապատված է հակառակորդ հարեւաններով, լուծված չէ Ղարաբաղի հիմնահարցը։

 «Ստեղծելով հանրապետության ենթակառուցվածքները» եւ «Հայաստանը միջազգային արենայում եւ ընդհանուր հայացք» թեմաներով դասախոսությունները Ռիչարդ Հովհաննիսյանը ներկայացնելու է ապրիլի  18-ին եւ 20-ին, 18։30-ին Ամերիկյան համալսարանում։

Դասախոսություններն անգլերեն են՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

 

Ներկայացնում ենք հատվածներ երեկվա դասախոսությունից: 

 

 

Կարդացեք նաև՝ Ինչպիսի ղեկավար պետք է ունենա Հայաստանն՝ ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին