▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ակտիվացել Լևոն Տեր-Պետրոսյանը. Աշոտյանը երկու պատճառ է նշում

 

Այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է վերջին շրջանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը: Ըստ Աշոտյանի` Տեր-Պետրոսյանը երկու առաքելություն ունի .

«Այս իրավիճակում Տեր-Պետրոսյանը 2 առաքելություն ունի. առաջինը՝ մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նա փորձում է ակտիվացնել ՀԱԿ-ը, երկրորդ՝ Տեր-Պետրոսյանի համար շարունակում է կարևոր մնալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչումը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Այն դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե ՀՀԿ-ն ռևանշի մտադրություն ունի, Արմեն Աշոտյանն ասաց.

«Համաձայն եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ,  սաբոտաժ չկա և  չի կարող լինել: ՀՀԿ-ն կանգնելով մեր պետականության հիմքերում, չի կարող իրեն թույլ տալ մանրախնդիր, քինախնդիր լուծումների գնալ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին