▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը ոչ մի անգամ բերանը չբացեց ու այս վանդալիզմի մասին չխոսեց

«Նախիջևանի տարածքում այլևս գոյություն չունեն եկեղեցիներ, գերեզմանատներ, խաչքարեր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախիջևանագետ Արգամ Այվազյանն ու հավելեց.

«Ադրբեջանի և Նախիջևանի իշխանությունների վանդալիզմի հետևանքով դրանք հիմնահատակ ավերվեցին 1989-2006թթ.: Հայոց ցեղասպանությունից հետո մեր մշակույթի ծավալուն վերացման երկրորդ փաստն է: Սա կատարվեց մեր օրերում, 21-րդ դարում՝ ազատ, անկախ Հայաստանի աչքի առջև, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ով ցավոք, Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ ոչ մի անգամ բերանը չբացեց ու այդ խնդիրն առաջ չքաշեց: Սա սարսափելի է: Վանդալիզմ կատարվի պատմական հայրենիքի տարածքներից մեկում, իսկ պետության ղեկավարը բացարձակ անտարբեր լինի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին