▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո հեղափոխությունը գուցե հեղափոխություն չէ, կամ էլ լավ չես պատկերացնում իրավիճակը.Պարույր Հայրիկյանը` Նիկոլ Փաշինյանին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, տեսաուղերձի միջոցով, քաղբանտարկյալների հարցով դիմել  է Հայաստանի վարչապետ  Նիկոլ Փաշինյանին՝ իր խոսքում, մասնավորապես, ասելով. «Քո հեղափոխությունը գուցե հեղափոխություն չէ, կամ էլ լավ չես պատկերացնում իրավիճակը»:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ, օրեր առաջ, խոսելով դատական համակարգի մասին, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես,  ասել էր. «ՀՀ-ում որևէ մեկը իրավունք չունի դատական գործերին միջամտել, որևէ մեկն իրավունք չունի որևէ կերպով ապօրինի ներազդեցություն գործել որևէ դատավորի վրա և դատավորն ինքն իրավունք չունի կաշառքով կամ ՝ սուբյեկտիվ դատավճիռ կայացնել»,-նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել է ՝ Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ  Պարույր Հայրիկյանը ինչ-որ պահի միացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությանն քայլարշավին:

Հիշեցնենք նաև, որ այսօր տեղեկություն է տարածվել, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին