▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք, իշխանիկների ու ֆեոդալների ժամանակն անցել է․Նիկոլ Փաշինյանը Գորիսում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Գորիսում է: Նա շնորհավորեց քաղաքացիներին  Սահմանադրության օրվա կապակցությամբ և հիշատակեց, որ Սահմանադրության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Ինձ չի հետաքրքրում՝ ով է հանցագործություն կամ օրինազանց որեւէ գործողություն կատարել։ Նման անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ՀՀ–ում «բեսպրեդելի» վերջը պիտի տանք ու արմատախիլ անենք։ Ֆեոդալների ու իշխանիկների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ներկաներին հավատացրեց, որ Գորիսում էլ իշխանությունը ժողովուրդն է: «Պաշտոնյաները ծառայում են ժողովրդին: Դուք պետք է ունենաք իշխանություն, որը ծառայելու է ձեզ, դուք ունեք իշխանություն, որը ծառայում է ժողովրդին»:

Վարչապետը խոսքով` այս ամենը հնարավոր է ժողովրդի աջակցության  շնորհիվ, իսկ ինքն ունի այդ աջակցությունը. «Որ պահին զգամ՝ չունեմ ձեր աջակցությունը, մի վայրկյան չեմ մնա վարչապետի աշխատասենյակում»։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հասցրել է լինել Սիսիան քաղաքում և հանդիպում ունեցել բնակիչների հետ:

Կարդացեք նաև` Երբեք որևէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սիսիանցիների հետ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին