▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

«Սասնա Ծռեր»-ը հայտնել են կուսակցություն ստեղծելու մասին

Հայաստանը պատրաստ է պատերազմի. խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ. Դավիթ Տոնոյան

Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի և Դիլիջանի բաժիններում յուրացված 41 մլն դրամը վերականգնվել է. հարուցվել է քրգործ

Ֆրանսիան Ադրբեջանին չի մատակարարի զենք, որը կարող է կիրառվել Արցախում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան



2018-07-12 20:24:16

 

Ֆրանսիայի իշխանությունները Ադրբեջանին չեն մատակարարի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. այս մասին այսօր հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը` մեկնաբանելով Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ Փարիզի կողմից էմբարգոն չեղարկելու` ադրբեջանական ԶԼՄ–ներում տարածված ապատեղեկատվությունը։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այդ լուրերին ծանոթանալուց  հետո մենք հերքեցինք այն եւ դա հնարավորություն տվեց մեզ ևս մեկ անգամ ընդգծելու մեր դիրքորոշումը՝ Ֆրանսիան մանրակրկիտ, բծախնդրորեն հանձնառու է և հարգում է իր ստանձնած պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից, այսինքն՝ զերծ մնալ և ընդհանրապես չմատակարարել ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, որոնք ենթադրվում է, կարող են օգտագործվել այս պարագայում Լեռնային Ղարաբաղում»:

Դեսպանն  ընդգծեց, որ Ֆրանսիան հաստատամ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել ուժի կրրառմամբ, այլ միայն խաղաղ տարբերակով:

«Հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ։ Արցախի ժողովրդին միայն խաղաղ լուծում կարող է առաջարկվել»:

 

 

 

 

 

 

 

 

Լաքոթի խոսքով` Բրյուսելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը երկար սպասված հանդիպում էր։ Նա նշեց, որ Փարիզը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին և սկզբունքներին նաև արցախյան հակամարտության կարգավորման հարցում։

Կարդացեք նաև՝ Բրյուսելում հանդիպում է կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. ի՞նչ են նրանք քննարկել

Բրյուսելում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն հանդիպումը







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.