▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

«Սասնա Ծռեր»-ը հայտնել են կուսակցություն ստեղծելու մասին

Հայաստանը պատրաստ է պատերազմի. խորհուրդ եմ տալիս ադրբեջանական կողմին չլինել այդքան վստահ. Դավիթ Տոնոյան

Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի և Դիլիջանի բաժիններում յուրացված 41 մլն դրամը վերականգնվել է. հարուցվել է քրգործ

Իտալիայի վարչապետը Փաշինյանի հետ զրույցում կարևորել է հայ-իտալական բարեկամական կապերի հետագա զարգացումը



2018-07-12 21:52:24

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ: Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի, Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը վերը նշված պետությունների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և նշել, որ Հայաստանում եղել է դեռևս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ և դրական հիշողություններ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ: Նրանք կարևորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում և համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն:

 

Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը և կարևորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը: Վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր:

 

Կարդացեք նաև՝ Դուք Հայաստանի նոր վարչապետն եք, շնորհավորում եմ Ձեզ․ Անգելա Մերկելը՝ Նիկոլ Փաշինյանին

Կանադայի վարչապետը Փաշինյանին պատմել է, որ Հայաստանում եղել է հոր հետ 1988 թ.-ին և ունի լավ հիշողություններ

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պաչիկի պատմությունը

Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Մոգերինի հանդիպումը

Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը. Նիկոլ Փաշինյանը` Բրյուսելում

Բրյուսելում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն հանդիպումը

Ոգևորված ենք հայաստանյան զարգացումներով. Ժան-Կլոդ Յունկերը՝ Փաշինյանին

Բրյուսելում հանդիպում է կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. ի՞նչ են նրանք քննարկել

Բաքվի սադրանքները լուրջ կասկածի տակ են դնում նրա հանձնառությունը խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.