▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին այս պահին խոսակցություն չկա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շրջադարձային է. այս մասին վարչապետը նշել է Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցի արդյունքներն ամփոփելիս:

 

 

 

 

 

 

 

 

«Որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալել ճիշտ չի, դրանք արժեքավոր են անքանով, որ տեղի է ունենում ծանոթություն: Նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այցի արդյունք: Որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան, Հայաստան գալու պատրաստակամություններ արձանագրվեցին, մասնավորպես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Այնպես որ՝ այցը կարելի է համարել ծանոթությունների, անձնական կապերի հաստատման այց»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում, Նիկոլ Փաշինանը նշեց, որ այս պահին այդ մասին խոսակցություն չկա:

Կարդացեք նաև՝ Բաքվի սադրանքները լուրջ կասկածի տակ են դնում նրա հանձնառությունը խաղաղության գործընթացին. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ում

Բրյուսելում հանդիպում է կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. ի՞նչ են նրանք քննարկել

Դուք Հայաստանի նոր վարչապետն եք, շնորհավորում եմ Ձեզ․ Անգելա Մերկելը՝ Նիկոլ Փաշինյանին

Կանադայի վարչապետը Փաշինյանին պատմել է, որ Հայաստանում եղել է հոր հետ 1988 թ.-ին և ունի լավ հիշողություններ

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պաչիկի պատմությունը

Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան-Մոգերինի հանդիպումը

Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը. Նիկոլ Փաշինյանը` Բրյուսելում

Բրյուսելում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն հանդիպումը

Ոգևորված ենք հայաստանյան զարգացումներով. Ժան-Կլոդ Յունկերը՝ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին