▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման բան չի եղել...Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու և հեռախոսազրույցի մասին

 

Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ:

Այսօր Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակումներ են եղել, որ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նման բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցում էր, հետո հետ եկավ, բարևեց ու գնաց:

«Որևէ երկրի նախագահի հետ, առավել ևս՝ Թուրքիայի նախագահի հետ, որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որևէ թաքուն բան չենք պատրաստվում անել, եթե որևէ խոսակցություն տեղի ունենա՝ դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է Թուրքիայի 16-ամյա քաղաքացուն, որը սահմանը հատելիս ձերբակալվել էր իրավապահների կողմից, հարցին, թե վարչապետն ինչ տեղեկություններ ունի նրան արտահանձնելու մասին, Նիկոլ Փաշինյանը հորդորեց հարցերն ուղղել ոստիկանությանը:


Հիշեցնենք՝ թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել Թուրքիային վերադարձնել Կարսի Կյուչուքդուրան գյուղի 16-ամյա բնակիչ Ումութ Ալի Օզմենին։ ՀՀ ԱԳՆ-ն հերքել էր վարչապետին զանգելու մասին լուրը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին