▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին. ձայն կտա ՔՊ-ին

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի առաջադրվի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին. այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բալասանյանը:

 

 

 

«ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու,  անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտել է Բալասանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ԱԺ առաջիկա ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի ցուցակով։ Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին