▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել. գաղափարական առումով իրենք նույն հարթության վրա են. Արամ Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետական ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«ՀՀԿ-ն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո եվրասիական տնտեսական մոտեցման կողմնակից է, որ միջազգային հարթակներում քվեարկում են ինչպես Էդվարդ Նալբանդյանը…ես էլ եմ այդպես ասում: ՀՀԿ-ն եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են»,- այս մասին այսօր «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև «Մենք» դաշինքի հուշագիր ստորագրելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանի խոսքով՝ բարեկամական ու ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի իրեն, որպեսզի  իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին․«Գրպանային ընդդիմության մասին ասեմ, ինչի մասին խոսում են: Ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ, դրա մասին գիտեն ինձ ճանաչող մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին, ես շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներից:  Նիկոլ Փաշինյանն էլ իր հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա  չի խանգարելու, որ կարողանամ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասել, որը տարբերվում է»,- ասաց  նա։

Ինչ վերաբերում է «Լույս» դաշինքի փլուզմանը, նա ասաց, որ թեև իրենք դաշինքային հարաբերությունների կողմնակից են, բայց այդ դաշինքը չպահպանվեց. «Թե ինչն է պատճառը, հարցը կարող եք տալ «Լուսավոր Հայաստանին». հավանաբար, իրենք համարում են, որ իրենց ուժերը բավարար են՝ ընտրություններին միայնակ մասնակցելու համար, իրենք այդպես են մեկնաբանում։ «Լույս» դաշինքն ի սկզբանե ձևավորել էինք խորհրդարանական ընտրություններին միասնական մասնակցելու համար, բայց… Թող «Լուսավոր Հայաստանն» իր ուժերը փորձի, նաև շատ լավ է, որ նոր դաշինք ստեղծեցինք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին