▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք. «Իրանք»-ի պատճառով Մարուքյանն ու Միքայելյանը վիճեցին

Դուք չեք որոշելու, թե ով լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը, այլ իրանք  եւ այդ որոշման բեռն իրենց վրա է:  ԱԺ-ում իր ելույթում հայտարարել է  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին:

Այս խոսքը դուր  չի եկել  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը տեղից միջամտեց: Մարուքյանն էլ հակադարձել է. «Դուք գրանցվեք ելույթ ունեցեք: Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք: Այո, ես պիտի ասեմ: Ինչու վիրավորվեցիք: Դուք բանավեճի մեջ եք մտել բանախոսի հետ: Մյուս անգամ, որ ես խոսում եմ, խնդրում եմ՝ չմիջամտեք: Եթե դուք վիրավորվել եք «իրանք» բառից, ես կարող եմ ներողություն խնդրել, բայց կստացվի, որ միայն դուք վիրավորվեցիք: Ես որեւէ վիրավորական բան չեմ ասել»:

 

 

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի համար առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ ԼՀԿ-ն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: «Իմ քայլը» խմբակցությունը ունի որոշում, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին