▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի փողերով դասընթացներ են անցկացվել. Մարգարիտա Սիմոնյան

Ռուսական RT-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ»հաղորդման շրջանակներում հայտնել է, որ հեղափոխություն իրականացնելու թեմայով Երևանում ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբդասընթացներ են անցկացվել։

Նա նշել է, որ այդ դասընթացներին մասնակցել է տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից հրավիրված 150 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Նրանց սովորեցրել են, թե ինչպես պետք է հետսովետական երկրներում տարբեր մեթոդներով գահընկեց անել օրինական իշխանություններին և այդ նպատակով չխորշել անգամ կեղծ լուրեր տարածելուց և նմանատիպ այլ միջոցներից։

 

 

 

 

 

 

 

 

Մ․Սիմոնյանի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ն ձգտում է ինչպես Երևանում Փաշինյանի առաջնորդությամբ մարդիկ դուրս եկան փողոց և փոխեցին իշխանությունը, նույնկերպ բորբոքել նաև Ռուսաստանի հասարակությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին