▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր նշանակած անգրագետները, որ վկայականը կորցնեն, չեն հիշի` որտեղ են աշխատում․ Գևորգ Պետրոսյան

 

Ազգային ժողովում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ իշխանական պատգամավորների` նախկին իշխանությունների վերաբերյալ հիշատակումներին:

 

 

 

 

 

 

 

 

«Գալիս եք, ամեն անգամ սկսում եք հիշել ինչ-որ նախորդ իշխանությունների արածները։ Ա՛յ մարդ, էդ մարդիկ անցան-գնացին, միայն հուշեր մնացին, ինչպես հայտնի երգի մեջ է ասվում։ Հիմա դուք ի՞նչ եք անում։ Գյուղատնտեսության նախարարությունը լուծարելն ի՞նչ կապ ունի։ Ասում եք` ընտրությունները կեղծվել են, չգիտեմ, կեղծարարներ են պաշտոնների եղել։ Դուք էլ ոչ կեղծարարների նշանակեք, միանձնյա իշխանություն եք», – ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ նշանակվում են մարդիկ, որոնք եթե վկայականը կորցնեն, երեք օր չեն հիշի՝ ինչ են աշխատում, իսկ նախարարություններից էլ լուծարվում են նրանք, որոնց ոլորտները հենց կառավարությունն է սահմանել է որպես գերակա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին