▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հարցն ամենևին էլ փողը չէ, փիլիսոփայությունն է. Նիկոլ Փաշինյան

Հիմա չեմ ուզում հարցնեմ՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ո՞վ...Գևորգ Պետրոսյան

Արցախում զինվոր է մահացել

Ես չեմ թաքցնում, որ «Իմ քայլում» ընկերներ ունեմ. Վահե Գրիգորյան

Փաշինյանը և Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր



2019-06-14 18:42:03

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և իր փոխայցելությունները, Գերմանիա է այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Հայաստան՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահը: Կառավարության ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը և այս ժամանակահատվածում հատկապես ընդգծել դատաիրավական բնագավառում փոխգործակցության զարգացման կարևորությունը:

«Դատաիրավական բարեփոխումները մեզ համար ունեն առաջնահերթ նշանակություն: Մեր երկրում ժողովրդավարական փոփոխություններն ամբողջացնելու համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող դատական համակարգ»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ մեր երկիրը սերտորեն համագործակցում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ եվրոպական գործընկերների աջակցությամբ այդ գործում կառավարությունը կհասնի հաջողությունների: «Մենք իրականացրել ենք ժողովրդավարական գործընթացներ, որպեսզի Հայաստանը լինի առաջադեմ պետություն՝ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, անկախ դատական համակարգի կայացման առումով»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպական հանրության շրջանում: «Մասնավորապես, գերմանացիները մեծ համակրանքով են վերաբերվում հայաստանյան փոփոխություններին և հույս ունեն, որ Հայաստանը կհասնի հաջողությունների: Մենք ցանկանում ենք Ձեր երկիրը տեսնել որպես առաջադեմ պետություն և ամեն ինչ կանենք Հայաստանին աջակցելու համար: ՀՀ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման ճիշտ ճանապարհին է, քանի որ առանց անկախ դատական համակարգի հնարավոր չէ հասնել հաջողությունների»,- ասել է Թոմաս Օպերմանը:

 

 

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ 2016 թվականին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո Գերմանիան առանձնահատուկ տեղ ունի յուրաքանչյուր հայի սրտում: Վարչապետը հավելել է, որ Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործում Բունդեսթագի բանաձևն ունի մեծ կարևորություն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Նիկոլ Փաշինյանը և Թոմաս Օպերմանը կարևորել են հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու հրադադարի ռեժիմի պահպանումը՝ անթույլատրելի համարելով վերջին շրջանում սահմաններին առկա լարվածությունը: Կառավարության ղեկավարն ընդգծել է դեռևս 2016թ. Վիեննայի գագաթնաժողովում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման շուրջ համաձայնությունների իրականացման կարևորությունը։ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ փոխվստահության մթնոլորտը կնպաստի բանակցություններում կառուցողականության ապահովմանը, սահմաններին լարվածության թուլացմանը:

Վարչապետ Փաշինյանը որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարևորագույն նախապայման է համարել հակամարտության բոլոր կողմերի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին: 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.