▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի այդ մի քանիսը պետական պաշտոնյա են՝ ՀՀ իշխանության վրա «հակառուս» պիտակը կցվելու է

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճիշտ է նկատում նախարարը: Հայաստանյան զարգացումների մեջ հակառուսականություն փնտրելն անիմաստ է: Իրականում «հակառուսական» եզրույթը կցվեց իշխանությանը, քանի որ նոր իշխանության մեջ կան գործիչներ, ովքեր իրենց գիտակից կյանքում մշտապես ռուսատյաց են եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

Ու քանի որ պատահաբար են հայտնվել իշխանության մեջ, երբեք մտքի ծայրով չանցկացնելով, որ կարող է պատահել մի օր պաշտոնյա դառնան, խրոխտ ակտիվիստի դեմքով հակառուսականություն են քարոզել: Այսինքն մի քանիսի պատճառով իշխանության վրա փորձ է կատարվում «հակառուս» պիտակը կցել և քանի այդ մի քանիսը պետական պաշտոնյա են, այս թեզը շրջանառվելու է, այդ թվում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ադրբեջանական ագիտպռոպի կողմից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին