▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

SOS-ը ներողություն է խնդրում

Ինտերնատային SOS հաղորդման անձնակազմն արձագանքել է վերջին թողարկման ` «Գժանոց»-ի հետ կապված համացանցային արձագանքին. օգտատերերից շատերը կարծում էին, որ այդ հաղորդման ընթացքում հեղինակները վիրավորում են հոգեկան հիվանդություններ ունեցողներին:

 

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, գրել էր.

 

«SOS-ի վերջին նկարածին մի հատ շատ մեծ dislike, մինուս ծիծիլյոն... հոգեկան հիվանդներին ձեռ առնելու համար։ Տղերք եւ աղջկերք՝ փորձեք ինչոր սահմաններ գծել ձեր համար, քանի որ խորոված անելուց անեկդոտ չեք պատմում, այլ սոցիալական խնդիր եք փորձում լուծել։ Ուրեմն` արդեն պատասխանատու գործ եք անում»։

Նման արձագանքներից հետո` SOS-ի անձնակազմը տեսանյութ է տարածել համացանցում և , ընդունելով, որ լուրջ բացթողում են կատարել, ներողություն են խնդրել... ԴԻՏԵԼ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին