▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Սողոյանի դիրքերն ամուր են

Հայազգի հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, ով առավել հայտնի է Զապ անվամբ, շարունակում է համարվել հանցավոր աշխարհի գլխավոր հեղինակություններից:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Անդրանիկ Սողոյանի դիրքերն ամուր են՝ հատկապես հաշվի առնելով նրա մտերմությունը Մոսկվայում հանցավոր աշխարհի պարագլուխ` «Շաքրո Մոլոդոյ» մականվամբ Զախարի Քալաշովի հետ:

Շաքրոն Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ եղել է Զապի հյուրն ու հենց նրա հետ է հիմնականում շփվել ու քննարկել տարբեր հարցեր: Ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանում այս առումով որևէ լուրջ զարգացումներ չեն սպասվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին