▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արիանան եկավ, և ծփաց Ծոփքը

Հերթական հումորային գրառումը  «Կույս կանանց միավորում» ՀԿ ֆեյսբուքյան էջից.

«Հարգելի սիրելիներ, հայու գենետիկ ամրոցում ցնծույթ է հյուծվում։ Վճռական կերպով կկայանա տիեզերահռչակ ճատրակորդ Լևոն Արոնյանի գենային համադրումը՝ պատմական հայրենիքի սուրբ հողի վրա։ Սիրելի Լևոն, «Կույս կանանց միավորումը» մաղթում է հոգու ճիչ, ոգու ոստյուն և գերազանց կոստյում հարսանյաց թփուտներով։ Հայու էթնոգենիկ կայանատեղիում միշտ էլ ամբարվել են որոտընդոստ քուլաներ։ Արիանան եկավ, և ծփաց Ծոփքը։ Հրեղեն երջանկության ծնծղաներ թող ղողանջեն ի լուր հայու ձիրք իսկույն։ Եկենք բոլորս միասին կեցցենք և մի պահ մտածենք ազգի մասին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին