▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի վտանգները քողարկելու համար ԱՆ պաշտոնյաները սկսել են «կախվել փրփուրներից»

Հայաստանում 2017 թվականի դեկտեմբերից ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնելու է պարտադիր պատվաստումներ մարդու պապիլոմավիրուսի դեմ՝ 13 տարեկան դեռահաս աղջիկներից սկսած։

Վերջին շաբաթների ընթացքում, մամուլում, տարբեր հեռուստաընկերություններով և համացանցում հրապարակվեցին տեսանյութեր, որոնք փաստում են մարդու պապիլոմավիրուսի վտանգավորության մասին։ Մի շարք լրատվական կայքեր ևս անդրադարձան այս պատվաստանյութին, մտահոգություն հայտնելով նրա անվտանգության վերաբերյալ։

Պատվաստանյութի վտանգավորության վերաբերյալ, որպես փաստարկներ բերվում են ԱՄՆ կառավարության VAERS տվյալների բազան, որտեղ գրանցվել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի հետևանքով առաջացած ավելի քան 50 000 դեպք, մեջբերվում են աշխարհի տարբեր երկրներում գործող մասնագետների փաստարկները, աշխարհի տարբեր երկրների կառավարությունների կողմից պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութից հրաժարվելու մասին օրինակները։

...

Հանրության իրազեկման աշխատանքների կատարման այս ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները մեր կողմից տրված հարցադրումներին հստակ պատասխաններ չէին տալիս, պատվաստանյութի դեմ խոսողներին մեղադրում էին փաստերը խեղաթյուրելու մեջ, ներկայացնում էին հղումներ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կայքից, չներկայացնելով որևէ այլ աղբյուրի փաստարկները։

Ինչևէ, ամեն դեպքում թվում էր, թե ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները պետք է փորձեն ներկայացնել նոր փաստարկներ այլ աղբյուրներից, փորձելով ապացուցել «ԳԱՐԴԱՍԻԼ»պատվաստանյութի անվտանգությունը։

Սակայն 2017 թ․-ի սեպտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից հրապարակված վերջին նյութը «ԳԱՐԴԱՍԻԼ» պատվաստանյութի վերաբերյալ գերազանցեց բոլոր սպասելիքները։

Հրապարակված հոդվածը կրում էր «Վտանգավոր է արդյո՞ք «Գարդասիլ» պատվաստանյութը՝ առասպել, թե՞ ճշմարտություն» վերնագիրը, իսկ նյութի բովանդակության մեջ ներկայացված էր 8 կետ, որոնք իբր թե հերքում էին «Գարդասիլ» պատվաստանյութի վտանգավորության մասին առասպելները։

Սակայն ուշագրավ էր ոչ այնքան բերված փաստարկների «հիմնավորվածությունը», այլ նյութի աղբյուրը, որտեղից ուղղակիորեն այն գրեթե նույնությամբ թարգմանվել էր։

Փաստորեն, ՀՀ առողջապահության նախարարությունը չգտավ այլ հավաստի աղբյուր, քան ոմն Սերգեյ Մարկովի (չշփոթել ռուսաստանցի քաղաքագետ Մարկովի հետ) 22century.ru ռուսալեզու կայքը, որը ևս փորձել էր հերքել «ԳԱՐԴԱՍԻԼ» պատվաստանյութի վտանգավորության մասին փաստերը։

Ի դեպ, այդ նյութում այսպես կոչված փաստարկները որևէ աղերս չունեն մեր կողմից նշված հիմնավորումների հետ: Եվ ինչպե՞ս կարող էին ունենալ, եթե մենք այս մասին բարձրաձայնել ենք 2017 թվականին, իսկ այդ այսպես կոչված հակափաստարկները գրվել են 2014 թվականին:

Համեմատենք ՀՀ ԱՆ նախարարության հայերեն տեքստի և 22century.ru կայքի ռուսերեն տեքստի ենթավերնագրերը այնպես ինչպես նրանք հրապարակված են կայքերում, առանց մեկնաբանությունների։

ՀՀ ԱՆ – Առաջատար հեղինակավոր գիտնականներ հայտարարում են, որ պատվաստանյութը վնասակար է։

22century.ru – Ведущие авторитетные отечественные и зарубежные учёные подтвердили, что вакцина вредна.


ՀՀ ԱՆ – Պատվաստանյութը ստուգված չի, «փորձարարական» է, մեր երեխաների վրա փորձարկումներ են կատարում:

22century.ru –  Вакцина не опробована, «опытная», на российских детях ставят эксперимент.


ՀՀ ԱՆ – ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը առաջացնում է անպտղություն:

22century.ru – Вакцины против ВПЧ являются причиной бездетности.


ՀՀ ԱՆ – Ծանր կողմնակի ազդեցություններ: Պատվաստումից դառնում են հաշմանդամ կամ մահանում են ավելի հաճախ, քան այն հիվանդությունից, որի դեմ պատվաստում են:

22century.ru – Тяжелые побочные действия. От самой прививки умирают или становятся инвалидами чаще, чем от того, от чего прививают.


ՀՀ ԱՆ – ՄՊՎ դեմ պատվաստանյութն առաջացնում է հոգեկան շեղումներ:

22century.ru – Вакцины против ВПЧ вызывают психические заболевания.


ՀՀ ԱՆ – Որոշ ժամանակ հետո վիրուսը դուրս է գալիս օրգանիզմից, հետևաբար` պատվաստումն անիմաստ է:

22century.ru – Вирус сам выводится из организма через какое-то время, значит прививка не имеет смысла.


ՀՀ ԱՆ – Պետությունը հատուկ վնասում է մեր երեխաներին:

22century.ru – Государство (варианты: Америка/правительство/миллионеры) специально убивают наших детей. Государственный заговор. На русских испытывают бактериальное оружие.


ՀՀ ԱՆ – Որոշ երկրներում (օրինակ՝ Ֆրանսիա) «Գարդասիլը» և «Ցերվարիքսը» արգելված են:

22century.ru – В нормальных государствах (чаще всего называют Францию и Индию) «Гардасил» и «Церварикс» запрещены.

Առողջապահության նախարարության կողմից նշված ինչ որ պատահական աղբյուրից հիմնավորումներ բերելը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ԱՆ պաշտոնյաները չունեն հստակ հակափաստարկներ և ինչպես ժողովուրդն է ասում նրանք «կախվում են փրփուրներից»:

Հետևությունները թողնում ենք ընթերցողին, մեր կողմից ներկայացնելով «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի փաստարկները մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստանյութի վտանգավորության վերաբերյալ։

4 Աղբյուրը՝ armsovereignty.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին