▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյան, կրկին ամոթ Ձեզ, հիմա էլ ստում եք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Տիկին Նաղդալյանը, փաստորեն, չկարողացավ ճիշտ հետևություններ անել 2 միլիոն դրամի հեռախոսագյալաջիների տխրահռչակ պատմությունից ու դրան հետևած աղմուկից։ Փոխանակ սուսուփուս տաներ ու վճարեր իր գրպանից, դրել ու անհեթեթ «կռուտիտ» է մտածել։ Զավեշտալին այն է, որ տիկին Նաղդալյանը չի հասկանում, որ նույնիսկ այդ «կռուտիտ»-ը չի արդարացնում ու բացատրում, թե ինչու պետք է հարկատուն վճարի դրա համար։

Ինչևէ, Նաղդալյանը հայտարարել է, որ իր հեռախոսի 3G-ն էր փչացել, դրա համար էլ այդքան գումար է գոյացել։ Սա արդեն պրիմիտիվ սուտ է։ Եթե անգամ մի պահ համարենք, որ մամուլում հայտնված տեղեկությունները կեղծ են, ու այն լուրը, որ տիկին Նաղդալյանը պարզապես Չինաստանում սովորող որդու հետ է գյալաջի արել ծառայողական հեռախոսով, ապա, միևնույն է, դժվար է պատկերացնել, թե այդ ինչ պետք է աներ Նաղդալյանը հեռախոսային ինտերնետի 400-500 գիգաբայթ ծավալով, որովհետև հենց այդքան ծավալի բջջային ինտերնետ է կազմում 2 միլիոն դրամը, այսինքն՝ Նաղդալյանը ստում է ու ստում է անամոթաբար։

Ու փաստացի, տիկին Նաղդալյանը թե՛ ինձ, թե՛ ցանկացած այլ քաղաքացու տալիս է իրավունք, որպեսզի մենք կրկին ասենք՝ ամոթ Ձեզ, տիկի՛ն Նաղդալյան, ավելի լավ է՝ գետինը մտնեիք, քան նման ամոթալի պատմությունից նման անփառունակ կերպով փորձեիք դուրս գալ։

Գրիգոր Բարսեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին