▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ ոք չի ասում՝ 350 հազար մարդ ճռռում ա, 800 հազար մարդ ուզում ա ավելի շատ ճռռա...Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Ուզբեկստանի հայ համայնքի ներկայացուցիչները` Տաշքենդի Սուրբ Փիլիփոս և Սամարղանդի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

 

 

Մի խումբ հայեր շահագրգռվածություն և պատրաստակամություն են հայտնել տարբեր ուղղություններով բիզնես գործունեություն ծավալելու հայրենիքում, ինչը ողջունել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոր Հայաստանում ստեղծվել են նոր հնարավորություններ և յուրաքանչյուրի ցանկությունից է կախված այդ հնարավորությունը նա կօգտագործի, թե` ոչ: Խոսեմ իմ օրինակի մասին. երբ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ, հայտարարվեց, որ երկրում գոյություն ունի խոսքի ազատություն:

 

 

Այդ տարի դպրոցը նոր էի ավարտել և ասում էի հետևյալը. երբ կա խոսքի ազատություն, այն գոյություն չի ունենա, եթե չգտնվեն մարդիկ, ովքեր չգնան և չվերցնեն այդ հռչակված հնարավորությունը: Նույնը վերաբերվում է Նոր Հայաստանին, երբ ասում ենք` կա բիզնեսի նոր հնարավորություն, ազատություն, այն իրականություն չի լինի, եթե մարդիկ չգնան և չօգտվեն այդ հնարավորությունից, ազատությունից»,- նշել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը` հավելելով, որ այսօր Հայաստանում որևէ գործունեություն և ներդրում անելու համար չկա ոչ մի խոչընդոտ և ինքը ողջունում ու կարևորում է նմանատիպ բոլոր նախաձեռնությունների իրականացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իրականացվելու է աշխատանքի խրախուսման հետևողական քաղաքականություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Մեր երկրի վերաբերյալ յուրաքանչյուր ճշմարտություն պետք է բացահայտվի. Փաշինյանը`Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին

 Ինչպե՞ս և ովքե՞ր դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Աստանայում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին