▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքի դավաճան էին անվանում. Ասյա Խաչատրյանի ադրբեջանցի ընկերոջը հայրենակիցները սպառնում են սպանել

Երիտասարդ ադրբեջանցի Թեհրան Բայրամովին զայրացած հայրենակիցները հայուհի Ասյա Խաչատրյանի հետ լուսանկարների համար դաժան դատաստանով են սպառնում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Haqqin.az-ը կապ է հաստատել Թեհրան Բայրամովի հետ, ով պատմել է, որ Ասյայի հետ ծանոթացել է մի քանի ամիս առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում:

«Սկզբում մենք շփվեցինք մեր երկրների միջեւ պատերազմի թեմայով: Պարզվեց, որ Ասյան, ինչպես և ես, դեմ ենք ռազմական գործողություններին եւ անմեղ մարդկանց մահվան», - ասել է Բայրամովը: Նա հերքել է, որ իրենց միջև մտերիմ հարաբերություններ կան: «Մենք պարզապես լավ ընկերներ ենք»:

«Ես չէի կարծում, որ այդ լուսանկարների պատճառով նման աղմուկ կբարձրանա: Կիսվելով այդ նկարներով, ես հույս ունեի միավորել մարդկանց, բայց արձագանքը չափազանց բասացական եղավ: Իմ դեմ հարձակման հզոր ալիք տեղաց: Ինձ վիրավորում էին, կային անգամ մարդիկ, որ սպառնում էին սպանել ինձ, ինձ հայրենիքի դավաճան էին անվանում», - ասել է Բայրամովը:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետևանքով  սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Ասյա Խաչատրյանը օրերս կրկին բուռն քննարկումների կիզակետում էր. պատճառը նրա և Թեհրան Լիբրե անունով գրանցված ադրբեջանցի ընկերոջ լուսանկարն էր։ 

Հավելենք, որ   Ասյա Խաչատրյանի և նրա ադրբեջանցի ընկերոջ լուսանկարներին անդրադարձել էր նաև Հայկ Բարսեղյանը՝ ուղիղ եթերում նշելով. «Ես ուզում եմ գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ»:

Կարդացեք նաև՝ Պատերազմի վերջը տալու ժամանակն է. ադրբեջանական Haqqin.az-ն արձագանքել է Հայկ Բարսեղյանի՝ Ադրբեջան գնալու ցանկությանը

Ես ուզում եմ գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ․ Հայկ Բարսեղյան

Ադրբեջանցու, կապույտ մազերով աղջկա հետ շփվելն անբարոյականություն համարողները թող դուրս գան ընկերներիս ցանկից

Ասյա Խաչատրյանն ադրբեջանցու հետ մեկնել է Թբիլիսի

Ադրբեջանցին ընկերս է, Ադրբեջանի ներքին զորքերում չի ծառայում․ Ասյա Խաչատրյան

Թքեմ ձեր գենի վրա էլ, հայացքների վրա էլ...Ասյա Խաչատրյանի սկանդալային հայտարարությունը

Իմ ասածն այն չէ, որ ղարաբաղցին վատն է....«Կապույտ մազերով աղջիկը» նոր մանրամասներ է ներկայացնում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին