▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Դոշ տվողներից» մինչև կլասիկ դրոշակակիրներ

Աշխարհի բոլոր անկյուններում հայեր եմ փնտրել ու գտել եմ. Ռոբ Անդերսոն

«Երկրի հակառակ կողմը» գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ. Նիկոլ Փաշինյան

Նա մոռացնել է տվել անցյալս. Ալինա Մարտիրոսյանը՝ իր կյանքի մեծ սիրո, դժվարությունների և ծանր մանկության մասին

Նորօրյա մամուլի մասին, կամ` ինչպես հակադարձել Fakenews-ին



2019-02-05 11:37:32

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Նորօրյա մամուլի մասին, կամ` ինչպես հակադարձել Fakenews-ին

Հետհեղափոխական Հայաստանի մամուլի հատկապես առցանց տարածքը հեղեղված է բամբասանքով ու զրպարտութուններով, իսկ հաճախ նաեւ էժանագին անձնական վիրավորանքներով: Ընդ որում, կեղծ ու մտացածին տեղեկատվություն են տարածում ոչ միայն նորաթուխ, հաճախ անխմբագիր ու անհասցե կայքերը, այլեւ հայալեզու մեդիատիրույթում տասնամյակից ավելի գործող մի շարք «լրատվականներ»:

 


 

Նշված էժան հրապարակումների դեմն առնելը իրապես լուրջ մարտահրավեր է: Խնդրին իրավական կարգավորում տալու վերաբերյալ որեւէ քննարկում անմիջապես որակվում է որպես ոտնձգություն խոսքի ազատության դեմ, մինչդեռ բարոյաէթիկական հարթությունում, իմա` հանրային պարսավանքի միջոցով նմանատիպ դրսեւորումները կանխելը ցավոք աննշան ազդեցություն է ունենում:

Զուգահեռաբար, մի կողմից ունենք առանձին լրագրող/խմբագիրների, որոնք տարբեր` անձնական համակրանք/հակակրանքից, կամ` նյութական հետաքրքրությունից ելնելով են մամուլի մակարդակն ու լրագրությունը հասցրել նման աղետալի վիճակի, մյուս կողմից` Միքայել Մինասյան մեդիամագնատն ու այս ոլորտում ազդեցությունն ահագնացնել փորձող Ռոբերտ Քոչարյանն են: Այս վերջինների ողջ նպատակը գործող կառավարության եւ Օրենսդիրի ձախողմանը հասնելն է, ուստի վարչակազմի որեւէ` նույնիսկ ամենափոքր սայթաքում, ներկայացվում է որպես ազգային անվտանգությունն ու պետականությունը կործանման տանող ավեր:

Այս ամենում «Իմ քայլի» գործընկերների համար առավել վտանգավորն այն է, որ նշված մեդիատիրույթը նաեւ փորձեր է անում կասկածի որթ գցել դեռեւս ողորկ ու կայացման փուլում գտվող թիմի մեջ: «Իշխանության մեր աղբյուրները», «ներսից մեզ հասած լուրերի համաձայն», «կառավարության մեր աղբյուրը» ու նմանատիպ այլ ձեւակերպումներով, թիմակիցների միջեւ անվստահություն սերմանելու փորձեր են արվում, ինչը, եթե այս փուլում դեռեւս տհաճ գլխացավանք է միայն, ապա առաջիկայում կարող է իրական վտանգ դառնալ:

Ուստի ի՞նչ անել ստեղծված իրավիճակում: Ըստ իս, այս փուլում հակազդելու առավել արդյունավետ ձեւը թիմակիցներին անձնական վիրավորանքներ հասցնող, կամ ակնհայտ զրպարտանք տեղացող մամուլի միջոցները բոյկոտելն է: Այո, եթե լրագրող գործընկերը կամ լրատվամիջոցը իրեն թույլ է տալիս նշաձողն իջեցնել մարդու նկատմամբ ստոր վիրավորանքների մակարդակի, ապա նրանց հետ խոսելը պետք է բացառել: Սա մի կողմից կոլեկտիվ համերաշխության դրսեւորում կլինի թիմակցի հանդեպ, մյուս կողմից` կկանխի այլոց կողմից պառակտելու փորձերն ու կարագացնի թիմի կայացումը:

Եւ ուրեմն հարցին` խո՞սքն է ուժեղ, թե՞ արհամարանքը, իմ պատասխանն է. «Նայած թե ում հետ գործ ունես»…»

Կարդացեք նաև՝

Թեև fake news-ը բանեցվում է իմ դեմ` ես չեմ պայքարելու` մամուլի ազատությունը ճնշելով. Փաշինյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.