▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օպտիլացումից մինչև Մանդիլյան, ելույթ ունեցողներից մինչև զանգ կախողներ

Հայաստանից լավ տեղ չի լինելու, մտածում եմ՝ արդեն դագաղ պատվիրեմ, որ էստեղ մեռնեմ...Ջեդի Գիլ

Գարիկ Սեփխանյանը՝ ծանր մանկության, հոր կորստի, սկզբնական փուլում կնոջ հետ հարաբերությունների դժվարության մասին

Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ մե՞ր, թե՞ առյուծի. Փաշինյանն անեկդոտ պատմեց



2019-02-13 11:49:50

 

«Լուսավոր Հայաստան» Արկադի Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ նկատեց, որ իրենք ցանականում են այդ ծրագիրը տեսնել որպես «տնտեսական հեղափոխության ճանապարհային քարտեզ», բայց այդպես չէ:

Պատգամավորը հետաքրքրվեց վարչապետից՝ ինքը կընդունե՞ր որևէ նախարարության կողմից նման ծրագրի ներկայացում, որտեղ չկան չափելի ցուցանիշներ:

Ի պատասխան Փաշինյանը հարց տվեց. «Եթե մենք ասում ենք, որ մինչև 2023 թվականը Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափելի՞ է, թե՞ ոչ: Ավելի կոնկրետ ցուցանիշ չի լինիում ուղղակի: Եթե ծրագրում գրեինք, որ աղքատությունը Հայաստանում կրճատելու ենք 7 տոկոսով, բայց վերջնական ցուցանիշը լիներ, ասենք, 5.9 տոկոս, ձեր խմբակցություն ի՞նչ էր անելու, հայտարարելու էր, թե շատ վատ է ամեն բան, ասել է 7 տոկոսով կկրճատի, բայց 5.9 տոկոսով է կրճատել, ուրեմն թող հրաժարական տա: Հիմա մենք ասում ենք, որ ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, բայց պարզվում է, այնուամենայնիվ, 0.5 տոկոս ծայրահեղ աղքատություն կա, ձեր խմբակցություն ի՞նչ է անելու: Ինձ ձեր արձագանքն է հետաքրքիր»:

 

 

 

 

 

 

 

 

 

Այդուհանդերձ, վարչապետն անկեղծացավ և մեկնաբանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարբեր անդամների կողմից հնչող հայտարարությունները. «Ձեր խմբակցության ելույթները ինձ ստիպում են հիշել առյուծի անեկդոտը՝ ասում ա, որ անապատում առյուծը հետևից ընկած լինի, ինչ կանես, ասում ա՝ ծառը կբարձրանամ, հետո ասում ա՝ չէ, ծառ չկա, չգիտեմ, ասում ա՝ կմտնեմ … սարը կբարձրանամ, ասում ա՝ սար չկա, ասում ա՝ չհասկացա՝ դուք իմ կողմից ե՞ք, թե առյուծի: Հիմի ձեր ուզածն ի՞նչ ա, որ էդ փոփոխությունը լինի, թե՞ չլինի: Ինձ թվում է՝ դուք վախում եք նրանից, որ այդ ծրագիրը կիրականանա: Եթե դրանից եք վախենում, ճիշտ եք անում»:

Կարդացեք նաև՝ Բոլորս դավայ` Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար. Փաշինյանը՝ փողոցային առևտրի մասին

Ով փորձի ինձ խաբել, իմ աչքի գրողն ա, ով ուզում է լինի. Փաշինյանը բարկացավ







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.