▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարություններում եղել են լավ ախպոր պուճուր ախպերներ և քույրեր, որոնք այնտեղ ուղղակի նստել են. Փաշինյան

 

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ասաց.

«Շատ է շոշափվում, որ մեր ծրագրում ինչ-որ բաներ չկան գրած: Ես երեկ ասացի, որ չկա գրված, որ անցկացնելու ենք ազատ, արդար ընտրություններ: Եթե այդպես մոտենանք, կարող է մեկնաբանվել այսպես՝ եթե չեն գրել ծրագրում, ուրեմն առաջիկա ընտրություններին կառավարությունը պատրաստվում է կեղծել: Բայց մենք համարում ենք, որ խնդիրներ կան, որ լուծված են և մենք այդ խնդիրներին` համեյնադեպս այդ մակարդակում` ահազանգի մակարդում, պետք է չվերադառնանք: Ինչ վերաբերվում է փաստերի վրա հիմնված քաղաքականությանը. մենք ունենք տնտեսագիտական ինստիտուտ, տնտեսագիտության ֆակուլտետներ, համալսարաններ, բայց շատ դեպքերում մեր ամենապրիմիտիվ հարցերի լուծման համար մենք գնում, վարկ ենք վերցնում, արտասահմանից փորձագետներ ենք հրավիրում:

 

Հիմա մենք պիտի մերոնց ֆինանսավորենք, որ նրանց մասնագիտական կարողությունները հնարավորինս բարձրանան: Այսօր դա իրոք պրոբլեմ է: Մեր նախարարություններում, մեր պետական կառավարման համակարգում շատ դեպքերում չկան կարողություններ՝ պրիմիտիվ հարցերին վերջնական լուծում տալու համար»:

Կարդացեք նաև՝ Բոլորս դավայ` Մաշտոցի պողոտա ու դառնում ենք արևելյան բազար. Փաշինյանը՝ փողոցային առևտրի մասին

Ով փորձի ինձ խաբել, իմ աչքի գրողն ա, ով ուզում է լինի. Փաշինյանը բարկացավ

Հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ մե՞ր, թե՞ առյուծի. Փաշինյանն անեկդոտ պատմեց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին