▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը «Իմ քայլի» պատգամավորի ելույթի ժամանակ

«Գաղտնիք չեմ ասի, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք փորձում են մանիպուլացնել եւ մեդիադաշտում ազդեցություն ունենալ, ինչի հետեւանքով նաեւ ինձ շեղում են առօրյա գործունեությունից: Այսօր լրագրողն ինձ ասում է՝ «փաստորեն, կրկնօրինակել եք Կարեն Կարապետյանին, որովհետեւ ժիլետ եք հագել»: Հիմա ի՞նչ, «ֆեյսբուքյան» էջում տեղադրեմ ութերորդ դասարանի նկարներս, որպեսզի ապացուցեմ, որ դեռ այդ ժամանակների՞ց եմ հագնում»,-ԱԺ նիստում այսօր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Այս ամենի հետեւանքով ես շեղվում եմ իմ բուն օրակարգից»,-նկատեց նա:

 

 

 

Ապա Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ ընդդիմախոսների քննադատություններին այն մասին, որ Կառավարության ներկայացրած ծրագրում թվեր չկան: Նա կատակով ասաց. «Այդքան ասում եք, որ թվեր չկան, միգուցե նաեւ ուզում եք նկարնե՞ր լինեն կառավարության ծրագրում: Կամ, ասենք, ծրագիր ուզեք՝ սքաները պահենք՝ վարչապետը միջից դուրս գա ու ասի, թե ինչ է ուզում անել»: Այս խոսքերի վրա դահլիճում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորները ծիծաղեցին:

Կարդացեք նաև՝

Էդ պաշտոնյային ցույց տվեք և տեսեք՝ նրա հետ ինչ տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին