▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսանյութ, թե ինչպես են ապամոնտաժում Օղակաձև զբոսայգու սրճարաններից մեկը

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների ուժերով Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում ապամոնտաժվել է տարիներ շարունակ չգործող, անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Ապամոնտաժվել են նաև բետոնապատ տարածքներն ու մետաղական կոնստրուկցիաները:

«Նշված տարածքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականություն: Քանդման աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Առաջիկայում տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի և կկանաչապատվի: Հանրային տարածքների վերադարձնելու ուղղությամբ մեր քայլերը լինելու են շարունակական: Այժմ գույքագրվում են Օղակաձև զբոսայգու մյուս օբյեկտները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը:

 

Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի

 

Կարդացեք նաև՝ Հերթական կանաչ տարածքը վերադարձվում է համայնքին. Օղակաձև այգում շինություն է ապամոնտաժվում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին