▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում հայ երեխան ուղիղ եթերում մահմեդականություն է ընդունել

Արթուր անունով 13-ամյա հայ մի տղա (լուսանկարում) թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել է իր կրոնն ու անունը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ Արթուրն ընտրել է Նիհաթ մահմեդական անունը: Այդ մասին հայտարարվել է մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի առթիվ հեռարձակվող տոնական հաղորդումներից մեկի ժամանակ:

 

 

Այս մասին գրում է Shantnews.am-ը: Թուրք կրոնավորը տղային հարցնում է՝ պատրա՞ստ ես իսլամ ընդունել, տղան պատասխանում է՝ այո՛: Նա տղային տեղեկացնում է, որ խոսել է նրա ընտանիքի հետ, վերջինս համաձայն է այս որոշմանը: Հաղորդման ընթացքում նա նաև տղային ասում է, որ իսլամ ընդունելուց հետո նրա բոլոր մեղքերը կմաքրվեն:

Եթերում հնչող նրանց երկխոսության մեջ թուրք կրոնավորը տղային կրկնել է տալիս հետևյալ արտահայտությունները. «Աստված մեծ է: Մուհամեդն Աստծո մարգարեն է»:Հայ տղան որոշ ժամանակ հաճախել է Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանը, որտեղ սովորում են Թուրքիայում աշխատող և ապրող հայ երեխաները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին