▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ տեսանյութերն այսօր ոչ մի տեղ չկան, չգիտեմ՝ որտեղ են. Ռոբերտ Քոչարյան

«Քննչական մարմինը կատեգորիկ մերժում է մի տեսանյութ, որը ժամանակին ինձ ցույց էր տվել Գորիկ Հակոբյանը: Ինքն ասում էր՝ զենք են կիրառում, նռնակներ, դրա համար էլ դեպքերից հետո պահանջեցի, բերեց, ցույց տվեց: Այդ դրվագներն ու տեսանյութերն այսօր ոչ մի տեղ չկան, չգիտեմ՝ որտեղ են: Համոզված եմ՝ բազմաթիվ նյութեր ևս չեն կցվել... Սելեկտիվ ձևով ընտրում են՝ ինչ նյութեր կցել գործին, ինչ՝ չէ»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը:

 

 

 

 

 

 

 

«Երբ հայտարարություն է արվում, որ նյութեր են թաքցվել քրգործից, այս փուլում բոլորս զրկված ենք տեսագրությունները համեմատելու հնարավորությունից, կամ եզրակացնելու՝ դրանք կան, թե ոչ»,- արձագանքեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ «գեթ մեկ նյութ բացակայելու դեպքում՝ դատարանը պարտավոր է կալանքը մերժել»:

Կարդացեք նաև՝ Ախպերական մի խնդրանք...Քոչարյանին աջակցող և դատապարտող քաղաքացիների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց. ՈւՂԻՂ

15 անգամ պետք է ասես, որ մտնի, մեկ ա՝ չի մտնում. Ռոբերտ Քոչարյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին