▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը կարող է բաց թողնել Բաքվում կայանալիք «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  կարող է բաց թողնել Եվրոպայի Լիգայի եզրափակիչ հանդիպումը  «Չելսիի» հետ, որը կայանալու է մայիսի 29-ին Բաքվում:

 

 

Ինչպես հայտնում է The Times-ը՝ «Արսենալը» նմտադիր է հայ ֆուտբոլիստին թողնել Անգլիայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Մխիթարյանն իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի  միջև լարվածությանը:

Վերջնական որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին