▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեդրակ Քոչարյանին թույլ չեն տալիս տեսակցել հոր հետ

 

 

Հունիսի 27-ին մենք միջնորդություն ենք ներկայացրել կալանավորման այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Միջնորդությունը ներկայացվել է առաջին ատյանի իրավասության դատարան, որն արդեն 13-րդ օրն է չի քննում ներկայացված միջնորդությունը: Ամենակոպիտ կերպով խախտվում է մարդու իրավունքը՝ գրավի դիմաց ազատ արձակվելու մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանն ասել է, որ առաջին ատյանի դատարանից հայտարարում են, թե չեն կարող միջնորդությունը քննարկել, քանի որ գործը դեռ Վերաքննիչում է, իսկ իսկ Վերաքննիչն ասում է, որ գործը չի կարող ուղարկել առաջին ատյանի դատարան, քանի բողոքարկման ժամկետը չի լրացել, այն լրանում է դատական ակտը ստանալուց 15-օրյա ժամկետում:

 

 

Փաստաբանը, ներկայացնելով օրենքի վրա հիմնված սեփական գնահատականները, ասաց, որ երկու փաստարկներն էլ որևէ ընդհանուր բան չունեն օրենքի հետ. «Այդ միջնորդությունը հենց հունիսի 28-ին պետք է քննված լիներ: Ես դիմում եմ ՄԻՊ-ին: Հարգելի պարոն Թաթոյան, տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում»:

Ալումյանի խոսքերով, Արմեն Դանիելյանն անելու է ամեն ինչ հնարավորինս շատ Քոչարյանի իրավունքները խախտելու համար:

Փաստաբանը նշել է, որ հիմա գործը պետք է գտնվեր առաջին ատյանում, ոչ թե Վերաքննիչում:

Հայկ Ալումյանը նաև նշել է, որ փաստաբանների հետ կապված երբևէ խնդիր չի եղել, իսկ ընտանիքի անդամների հետ կապված խնդիրներ եղել են, որոնք մասամբ նաև կան հիմա: Ալումյանը նշել է, որ այս պահին չի թույլատրվում տեսակցություն Սեդրակ Քոչարյանի (ավագ որդին) հետ:

Հայկ Ալումյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին