▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ինչ բրթե, էն կխրթե․․․Կիրակնօրյա պոեզիա՝ ԱԺ պատգամավորի կողմից

 

«Կիրակնօրյա պոեզիա:)»,-գրել է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան «լայվի» նկարագրությունում՝ արտասանելով Աթաբեկ Խնկոյանի՝  Խնկո Ապոր «Գայլն ու կատուն»։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գայլն անտառից
Փախավ գեղը․
-Նեղն եմ, նեղը,-
Ասաց կատվին,-
Ասլան-բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա․
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում։
Այ կտրվի՜
Դրանց հոտը․
Մի մարդ ցույց տուր,
Պահվեմ մոտը։

-Այ ցեղակից,- գոչեց կատուն,-
Գնա, մտիր Մարոյենց տուն․
Նա չափազանց բարի կին է։
-Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերե՜լ․․․
-Բկիդ կանգներ, լավ չես արել։
Այ, Դավթի մոտ․ կուզե՞ս, կանչեմ։
-Նրանից էլ ե կամաչեմ․
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը․․․
-ՈԻ՞մ ասեմ էլ․․․
Հա՜, մեր Զաքի՜ն։
-Էս գարնանն էլ
Նրա մաքին․․․
-Ո՞վ մնաց էլ․
Հա, երե՜ցը։
-Էս աշնանն էլ
Նրա էծը․․․
-Այ դու ուտես 
Չոռի մեծը։
Քանի՞սն եղավ,
Հինգը․․․վեցը․․․
Այ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է, ուրիշ
Տեղ չգտա՞ր։
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե։

Ով ինչ բրթե,
Էն կխրթե։

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին