▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում. դատարանը որոշում կայացրեց

Ռուսաստանում Ղարաբաղի հարցին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում. ՌԴ ԱԳՆ

Գյումրիի կրակոցների հետքերով. «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանը բերման ենթարկվեց

ՊՆ-ին առաջարկում եմ ռեզիդենտ ռազմական կցորդ ունենալ Թել Ավիվում

ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արտյոմ Մովսեսյանը գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան.«ՀԺ»



2017-03-21 09:26:00

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտյոմ Մովսեսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2.7 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան: Մեր տեղեկությունը ստուգելու նպատակով զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ:

Տեղեկություն ունենք, որ թռչնաբուծական ֆաբրիկա եք գնել...:

Այո, այո:

Որի արժեքը գերազանցում է 2 մլն ԱՄՆ դոլարը:

Չէ, չէ: Արժեքային մասով ես չեմ ուզում ընդհանրապես խոսել, դուք քիչ գումար եք ասում, շատ արժի, բայց ամբողջությամբ, 100 տոկոսով վարկավորված գումար է: Ես մեկ տոկոս ներդրում չեմ արել, իսկ թռչնաբուծարանի արժեքն ավելի բարձր է, քիչ թիվ եք ասում դուք: Պարզապես, ես այս տարիների ընթացքում պետք է աշխատեմ արդյունավետությամբ, որպեսզի կարողանամ վճարել այդ վարկը: Ես նաեւ քաղավիացիայից դուրս եմ եկել նաեւ այդ նպատակով, որ մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեմ եւ այդ առաջարկն ինձ համար ընդունելի էր: Ես գտա, որ կկարողանամ արդյունավետ աշխատել, իմ պայմանն էլ եղել է, որ ես նմանատիպ դրամական միջոցներ չունեմ, որպեսզի այդ գործարքի տակ մտնեմ եւ վարկավորման աշխատանք ենք սկսել:

Եթե պատգամավոր դառնաք, ինչպե՞ս եք պատկերացնում ձեռնարկատիրական գործունեությունն ու օրենսդրականը համատեղելիս:

Դա օրենսդրությամբ կարգավորվող տարբերակ ունի: Կան պաշտոններ, որտեղ պաշտոնյաները նման դեպքերում պետք է հավատարմագրային կառավարման հանձնեն դա: Աստված տա, որ այդ հաջողությունն ունենանք, ես օրենսդրությամբ ամենամեծ բծախնդրությամբ այդ լուծումը տալու եմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.