▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Վարչապետն ուղիղ եթերում` բնապահպանական խնդիրների մասին

Տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը. Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Փաշինյանին

Պետբյուջեի անարդյունավետ բաշխման և կարևոր այլ հարցերի մասին. Նախարարի բացահայտումները

ՀՀԿ-ն մեռած չէ, ներսում ուժեր կան, որ ամեն ինչի ընդունակ են. Սամվել Սևադա

Բժշկականի ռեկտորը կարգադրել է աշխատանքից հեռացնել ապրիլյան պատերազմի մասնակցի մորը.«Հրապարակ»



2017-03-21 10:36:21

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ շրջայցի: Կլինիկայի աշխատակից Աստղիկ Թադեւոսյանի բաժնում՝ համակարգչի վրա ռեկտորը փոշի է նկատել, մատով ցուցադրաբար մաքրել է համակարգչի էկրանը եւ տեղում կարգադրել հեռացնել նրան աշխատանքից:

Մուրադյանին մի կերպ են հանգստացրել՝ տեղեկացնելով, որ տիկնոջ որդիներից մեկը ծառայում է Արցախի բանակում, իսկ մյուսը ապրիլյան պատերազմի մասնակիցներից է:

Համալսարանում ծանր են տանում, որ ռեկտորը մի կողմից աջակցում է վիրավոր զինվորներին, անգամ վերջերս նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Թերլեմեզյանի ուսանողները բացիկներ են ձեւավորում եւ վաճառքից ստացած հասույթը տրամադրում են զինվորների բուժմանը, մյուս կողմից չնչին առիթով վիրավորել է եւ պատրաստվում է ազատել զինվորի մորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.