▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր գյուղնախարարը ազգությամբ հա՞յ է, թե` ադրբեջանցի. խայտառակություն` պետական մակարդակով

Հենց սկզբից ասենք, որ խոսքը ՀՀ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի մասին է: «Փաստը» ձեռք է բերել գյուղնախարարության մի կարևոր փաստաթուղթ–ծրագիր` «Կենսաբանության ոլորտում համագործակցային հետազոտություններ» անվամբ, որով կարգավորվելու էր խոզերի աֆրիկյան ժանտախտի համաճարակաբանական հսկողությունը ՀՀ–ում:

2013թ. նոյեմբերի 12–ին իր ստորագրությամբ այն հաստատել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ծրագրում ներառված է մի տարօրինակ քարտեզ նշումներով` ժանտախտի բռնկման դեպքերի աշխարհագրական բաշխվածությունը:
Նայում ես քարտեզին ու ապշում` ադրբեջանական քարտեզ է (անգլերենով և ադրբեջաներենով):

Հայ նախարարը ստորագրել է մի թղթի տակ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի տարածք, իսկ մայրաքաղաքը սևով սպիտակի վրա գրված է` Խանքենդ (Xankend): ԼՂՀ տարածքի վրա էլ գրված է. «Տարածքը զավթված է հայկական ուժերի կողմից» (տես` քարտեզի աջ կողմի ընդգծումները):

Լավ, Սերգոն անուշադիր էր, բա տասնյակ աշխատողներով վարչություններ ունի, ծրագիրը բազմիցս քննարկվել է, մի խելոք մարդ չկա՞ր, որ ասեր` Ղարաբաղի մայրաքաղաքը Խանքենդը չէ, այլ Ստեփանակերտը:
Թե՞ խնդիրը միայն խոզերի ժանտախտի փողերն ուտելն էր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին