▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նոր օրենքով կբացվեն ավանդույթի անվան ներքո փակ պահվող որոշ դռներ

Հայաթափվող Հայաստանը ձեռնտու է Ռուսաստանին

Արմեն Ջիգարխանյանի բացառիկ հարցազրույցը՝ ռուսական «Пусть говорят» հաղորդմանը

Հասկանում եմ, թե երբեմն մարդիկ որքան են կտրված իրողությունից. Մայր աթոռը պատասխանում է Բագրատյանին

Արտաշատում իշխանությունն արշավ է սկսել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների դեմ.«Հրապարակ»



2017-05-20 08:29:07

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանությունն արշավ է սկսել Հովիկ Աբրահամյանի կողմնակիցների դեմ։ Մեկը մյուսի հետեւից պաշտոնանկ են արվում մարդիկ, որոնց ապուպապն Աբրահամյանների հետ կապ ունի՝ գազի ոլորտի աշխատակիցներ, թաղայիններ, դպրոցի տնօրեններ։ Արտաշատի թիվ 4 եւ 5 դպրոցների տնօրեններն են ազատվել աշխատանքից։ Ավելի ճիշտ՝ լրացել է թիվ 4-ի տնօրենի 5 տարվա աշխատանքային պայմանագիրը, սակայն մարզպետը նոր ԺՊ է նշանակել իր սանիկ Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի համագյուղացուն ու բարեկամին, որն էլ կընտրվի դպրոցի տնօրեն։

Բանն այն է, որ նախկին տնօրենը՝ Նարինե Մուրադյանը, Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի տալն է, Հայրապետյանին մարզպետն աշխատանքից ազատեց դեռ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ 5-րդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը, հիշեցնենք, ամիսներ առաջ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, սակայն կառույցից եւ կուսակցությունից դուրս եկավ Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո։

Ըստ լուրերի, սակայն, նա փոշմանել է եւ Արգամիչի թիմի հետ չէ այժմ, իսկ հիմա, երբ Արամայիս Գրիգորյանը որոշել է նաեւ նրան փոխել, Հայրապետյանը փորձել է գնալ եւ մեղա գալ, բայց մարզպետն ասել է, որ եթե Աբրահամյաններին դավաճանեց, իրեն էլ կդավաճանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.