▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Forbes-ում հայտնված հարուստ հայուհու ստեղծած ապարանջանի վաճառքի գումարը կտրամադրվի հայ անապահով ընտանիքներին

Չափազանց կարևոր գործընթաց ենք սկսել և շատ հետևողական շարժվելու ենք առաջ. Կարեն Կարապետյան

Անի Զախարյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման. պատիժը պայմանականորեն չի կիրառվի

Անեծք է որևէ մեկին նման բան մաղթել....Սերժ Սարգսյանի խոսքը կառավարությունում

Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը. ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել հնարավոր չէ. Դենիս Դվորնիկով.«168 ժամ»



2017-06-20 09:49:28

«168 ժամ»-ին տված հարցազրույցում Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը՝ մեկնաբանելով օրերս հայ-ադրբեջանական սահմանագծում Ադրբեջանի կողմի իրադրության հերթական լարմանը, նշել է. «Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը։ Թեպետ զգացողություն կա, որ Բաքուն առայժմ վախենում է լայնամասշտաբ պատերազմից, քանի որ դա կնշանակի վա-բանկ գնալ։ Ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել արդեն հնարավոր չէ։ Այժմ Արցախի բանակը մարտական ավելի բարձր մակարդակի պատրաստականություն ունի, իսկ անարդյունավետ գեներալները զորքերից հեռացված են։

 

Երկարատև պատերազմը պարզապես կոչնչացնի Ադրբեջանի տնտեսությունը, ներդրողները կհեռանան, խողովակները կայրվեն, իսկ բանակին պետք է կերակրել։ Իմ կարծիքով ՝ ադրբեջանական կողմը ցանկանում է սահմանափակ լարում մտցնել, որպեսզի այն հյուծի հայերին, սակայն չտեղափոխվի այն փուլ, երբ ռազմավարական կետերն «Իսկանդերի» թիրախ կդառնան»։ Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը հայտարարի ԵԱՀԿ Մինսկի բանակցային ձևաչափից դուրս գալու մասին, ապա ՀՀ-ն կճանաչի Արցախը, իսկ խաղաղարար առաքելության ամբողջ քաղցրությունը կմնա ՌԴ-ին. «Այդ իսկ պատճառով Ալիևի գլխին սառը ցնցուղ հիմա պետք է լցնել, այլ ոչ թե ՝ հետո, երբ ստիպված լինեն Բաքվից Երևան վազվզել՝ նայելով, թե ինչպես է մի ամբողջ տարածաշրջան աղետի մեջ հայտնվում»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Нравится






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.