▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալեքս տեքստիլում» վարչապետին ուղեկցել է «բիզնես չունեցող» Սամվել Ալեքսանյանը

«ՀՀ վարչապետ Կարեն Կա­րապետյանը երեկ այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերու­թյուն: Գրեթե որևէ հետաքրք­րության չներկայացնող այս այցը, որը լրահոսում երևաց զուտ որպես պաշտո­նական տեղեկատվություն, իրականում սկանդալային իրադարձության է:

Եվ ահա թե ինչու: Նախ, վարչապե­տին «Ալեքս տեքստիլում» ուղեկցել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեք­սանյանը: Սակայն իրավական տեսանկյունից նա որևէ առնչու­թյուն չունի «Ալեքս տեքստիլի» հետ: Այդ ընկերությունը իրավա­կան տեսանկյունից պատկանում է նրա դստերը: Իսկ Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ չունի բիզնես: Այս հանգամանքի վրա կարելի էր ընդհանրապես ուշադ­րություն չդարձնել, եթե կառավա­րության պաշտոնական կայքէջում տեղադրված նկարների միջից չբացակայեր հատկապես Սամվել Ալեքսանյանի հետ լուսանկարնե­րը: Դե... լուսանկարը հաղորդագ­րությամբ ուղարկել են, հետո գլխի ընկել, որ ՀՀԿ-ի ոեյտինգային ցու­ցակով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ախր, չէր կարող լի­նել «Ալեքս տեքստիլում»: Ախր նա բիզնես չունի: Նա պատգամավոր է և բազմիցս այդ մասին հայտարա­րել է, ու կառավարության կայքում տեղադրել են բոլոր այն լուսան­կարները, որոնք ուղարկվել են ԶԼՄ- ներին հաղորդագրության տես­քով, բացի հենց այն երկուսից, որոնցում երևում է Սամվել Ալեք­սանյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին