▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայտնի ռեմբո-լաչառներից մինչև անհայտ ահաբեկիչներ,քյառթու փոքրիկ երգիչից մինչև վաստակավոր յաիսնիցաներ

Եթե այս տարիքում լինեի, այնպես կանեի, որ մայրս ողջ լիներ.Սարգիս Գրիգորյան

Վախենալ, կծկվել, չխոսել. Հարություն Մովսիսյանը մերօրյա «միջակությունների» մասին

Ինչու՞ դերասանուհի Մերի Հակոբյանը լքեց Հ1-ի նկարահանման տաղավարը

Արմեն Սարգսյանն արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմա­նը.«Ժամանակ»



2018-02-14 09:05:27

«Նախագահի թեկնածու առա­ջարկված Արմեն Սարգսյանը հայ­տարարել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմա­նը, որի ժամանակ էլ կասի իր վերջնական որոշումը՝ ընդունե՞լ նախա­գահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ: Ընդ որում, հե­տաքրքիր է, որ Արմեն Սարգսյանն այդ մասին հայտարարել է առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպ­ման: Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ, սա­կայն դաշինքի առաջնորդն օրերս հայտարարել էր, որ ինքն առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորո­շեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգ­տին, թե՞ ոչ:

 

Փաստորեն, Արմեն Սարգսյանն առանց «Ծառուկյան» դաշինքի առաջ­նորդի հետ առանձին հանդիպում ունե­նալու հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին: Դա նշա­նակում է, որ Արմեն Սարգսյանը կողմ է նախագահի թեկնածու առաջադրվե­լուն, այլապես հազիվ թե հայտարարեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն արդեն պատրաստ լինելու մասին:

Նշա­նակո՞ւմ է դա արդյոք, որ առանց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու էլ արդեն նա ստացել է «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը, այսպես ասած՝ մեկ փուլով ընտրվելու համար, թե՞ ավելին՝ «Ծառուկյան» դաշինքին ներկայացվել է վերջնագիր, որ եթե պաշտոնապես չլի­նի սատարում, ապա գործի կդրվի, այս­պես ասած, ոչ պաշտոնական մեծա­մասնությունը, որ ունի Սերժ Սարգսյա­նը, և որն, անկասկած, ավելին է, քան ՀՀԿ-ՀՅԴ մանդատների քանակը: Այդ դեպքում անհարմար վիճակում կարող է հայտնվել դաշինքը, քանի որ կստացվի, որ այն գտնվում է անկառավարելի վի­ճակում՝ իր առաջնորդի համար անկառավարելի:

 

 

Այդ տեսանկյունից նախագահի ընտ­րության հարցում Ծառուկյանը, կարծես թե, կարծես թե կանգնել է այլընտրանքի բացակա­յության առաջ: Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն էլ կարող է իր հերթին տհաճ անակնկալ մատուցել Արմեն Սարգսյա­նին, որը վստահ կլինի «ընդարձակ մեծամասնությամբ» ընտրվելու հարցում, սակայն հանկարծ ինչ-որ բան կարող է չգնալ այնպես, ինչպես սպասվում էր, Սարգսյանի նախագահությունը չստացվի «շռնդալից»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.