▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակցիային ջեբկիրնե՞ր են մասնակցել. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ կառավարության հերթական նիստից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիների հետ: Մինչ քաղաքացիները ներկայացնում էին իրենց բողոքները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանն ընդունում էր նամակները, ակցիան նկարահանող օպերատորներից մեկը նկատեց, որ անհետացել է իր դրամապանակը:

Իր աշխատանքները կատարող օպերատորի համար զարմանալին այն հանգամանքն էր, որ գրպանահատները նրա դրամապանակը հանել էին, ոչ թե հետևում գտնվող, այլ առջևի գրպանից,որը ուղղակի անհնար էր: Փաստորեն գողերը իրենց մասնագիտական հմտությունները ցուցադրելու համար գտել են նոր շրջանակներ և հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց չէին սպասում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին