▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վրեժ կլուծի». Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաև Վլադիմիր Գասպարյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին եւ սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. «Ոչ, հենց հիմա»:

 

 

 

 

 

 

 

 

 

Այդ պահից սկսած՝ Գագիկ Ծառուկյանի եւ ոստիկանապետի հարաբերությունները խիստ սրվել են, եւ Ծառուկյանը ոչ այնքան իշխանության դեմ է տրամադրվել, որքան կոնկրետ Օսիպյանի ու նրա շրջապատի։ «Մուլտի գրուպ»-ում խոսում են, որ Ծառուկյանը «սա սենց չի թողնի՝ Էդոն իր ամենամոտ մարդն ա, վրեժ կլուծի»։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս գործընթացին նպաստել է նաեւ վերջերս ԲՀԿ-ն համալրած «ծանր հրետանին»՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը, ով կոորդինացնում է «Մուլտի գրուպի» անվտանգության աշխատանքները։

Այդ պահից սկսած՝ ակտիվ գործողություններ են սկսել իրականացվել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ կապված են Վալերի Օսիպյանի հետ:

 

 

 

 

 

 

 

 

Այդ թվում՝ ՊԵԿ օպերատիվ վարչության պետ Կարեն Կարապետյանի դեմ, որի նշանակումը ոչ միանշանակ ընդունվեց մամուլում, եւ որի նկատմամբ այսօր ծառայողական քննություն է ընթանում:

Ի դեպ, ըստ լուրերի, Վալերի Օսիպյանի դեմ պայքարին միացել է նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ եւս մեկ ծառայողական քննություն էլ իրականացվում է ոստիկանությունում: Այստեղ էլ «գլխավոր հերոսը» Վ. Գասպարյանի եղբորորդին է: Այս ամենը վկայում է, որ նախընտրական պայքարը մտնում է ակտիվ փուլ, որտեղ օգտագործվելու են բոլոր հին ու նոր կոմպրոմատներն ու «մուտիլովկաները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև` «Օլիմպավան»-ում ծեծկռտուքի գործով ստուգվում է Գագիկ Ծառուկյանի մասնակցության հարցը

Մենք Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չունենք. «Օլիմպավան»-ում ծեծվածի կինն աղմկալի հայտարարություն է անում. ձայնագրություն

Համացանցում հայտնվել է Գագիկ Ծառուկյանի և Վյաչեսլավ Հարությունովի զրույցի տեսագրությունը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին