▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական պատգամավորի կինն անցած տարվա ընթացքում 5 հազար դոլար «նվեր» է ստացել

Հայաստանի ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Մելիքյանի դրամական միջոցները կազմում են 6 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմում է 593 հազար դրամ: 



 

 

 

 

 

 

 

 

 

Բայց պատգամավորը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ ավտոտնակ, երկու հատ հողամաս եւ Uaz 469 մակնիշի մեկ ավտոմեքենա: Իսկ ահա նրա կնոջ` Սերինե Առաքելյանի դրամական միջոցները կազմում են 8 մլն դրամ, 5 հազար դոլար:

Պատգամավորի կինը անցած տարվա ընթացքում 5 հազար դոլար «նվեր» է ստացել: Նրանց որդին՝ Սերգեյ Մելիքյանը եւս «նվեր» է ստացել: Ասել է թե` Մելիքյանների ընտանիքը «ֆինանսական նվերների» պակաս չունի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին