▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բոստոնի հայ համայնքի հետ

Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ. նա «լայվ» էր մտել

Դաս կքաղենք նախորդ սխալներից. Նիկոլ Փաշինյան

Քոչարյանից «քցվածներին» կաշառել են՝ նրա դեմ հանդես չգալու համար. մամուլ



2019-06-26 09:15:45

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հրահանգով վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանք է տարվում նրա իշխանության օրոք ֆինանսական կամ այլ կորուստներ ունեցած անձանց հետ: Մասնավորապես այն անձինք, ումից Քոչարյանը ինչ-որ բան է խլել կամ ում ունեզրկել է, նրանց փորձում են սիրաշահել, այդ թվում և ֆինանսական լծակների գործադրմամբ, որպեսզի նրանք Քոչարյանի դեմ հանդես չգան և չպատմեն իրենց հետ տեղի ունեցածի մասին: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ չնայած Քոչարյանը իր պաշտոնավարման ընթացքում շատերին է ունեզրկել, սակայն հիմա այդ մարդիկ չեն ցանկանում դրա մասին հրապարակային խոսել»:



 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաեւ Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատեց փոխվարչապետի հետ հանդիպման փաստը եւ նշեց. «Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր եւ խնդրել ֆինանսական միջոցների հատկացում», – նշեց նա՝ հավելելով, սակայն, թե հանդիպման ժամանակ հրաժարականի մասին խոսք չի եղել»:

«Փաստ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը թեպետ հրապարակային ելույթներ չի ունենում, բայց ակտիվորեն սկսել է մասնակցել այլ, այսպես ասած, անձնական միջոցառումների՝ հարսանիքներ, ծնունդներ, քեֆեր: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, նրա ներկայությունն այդ միջոցառումներին աժիոտաժ է առաջացնում. նույն աղբյուրը փոխանցեց, որ նախկին բազմաթիվ ՀՀԿ-ականներ, անգամ նրանք, որոնք ներկայումս էլ պետական պաշտոն են զբաղեցնում, հնարավորություններ են փնտրում «մոտենալ ու շփվել Ազատիչի հետ»՝ բարեւել ու մի քանի խոսք փոխանակել: Հարցնում ենք՝ իսկ Սերժ Սարգսյանը դա ինչպե՞ս է ընդունում: «Նորմալ է վերաբերվում,-ասում է մեր զրուցակիցը,շփվում է նախկին ենթակաների հետ՝ առանձնակի ջերմություն ցույց չտալով»: Այսինքն՝ այդ միջոցառումները Սերժ Սարգսյանի հետ ոչ օֆիցիալ, գաղտնի շփվելու հնարավորությո՞ւն են տալիս, եւ առաջիկա հնարավոր քաղաքական զարգացումները հաշվի առնելով՝ նախկինները փորձում են վերադարձի ճանապարհներ հարթե՞լ եւ շփվե՞լ նախկին շեֆի հետ»:

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում ուշագրավ փոփոխություն է եղել: Նախագահ Բակո Սահակյանի հրամանով պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արզումանյանը հին գեներալիտետի խմբից է եւ, ըստ իշխանությունների «տրամաբանության», չէր տեղավորվում «նոր Հայաստանի» իրենց պատկերացումներում, ինչը ենթադրում է հներից տոտալ ազատում, նորերի նշանակում՝ անկախ պրոֆեսիոնալիզմից ու փորձառությունից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ոստիկանապետի պաշտոնում Բ. Սահակյանը նշանակել էր մեկ այլ մարտական գեներալի՝ Լեւոն Մնացականյանին, որը Սահակյանի ամենավստահելի զինակիցներից է: Ինչեւէ, Արցախում ուժայինների վերադասավորումները շարունակվում են, Բակո Սահակյանը ուշագրավ «պարտիա» է սկսում, որը միտված է ոչ միայն իր դիրքերի ամրապնդմանը, այլեւ Արցախի ներքին ու արտաքին անվտանգության լիարժեք ապահովմանը»:


 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատավորների վեթինգի իրականացման աշխատանքներով զբաղվելու է նաեւ նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն իսկ օրինագիծ է նախաձեռնել, որոնք ավելի կարագացնեն ստեղծման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այդ գործընթացից: Ըստ այդմ, առաջարկվում է այդ մարմինը ձեւավորել օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուներից: Եվ հանձնաժողովը կունենա նաեւ նոր գործառույթներ, որոնք էլ հենց բխում են վեթինգ իրականացնելու տրամաբանությունից: Մասնավորապես, հանձնաժողովը կունենա դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելու իրավունք: Տեղեկացանք, որ համապատասխան նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունվի հուլիսին, իսկ արդեն աշնանը` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանով եւ փաստաբան Գրիգոր Բեքմեզյանով համալրված Բարձրագույն դատական խորհուրդն ունի քվորում եւ կարող է նիստեր հրավիրել, սակայն դեռ 4 թափուր տեղ կա, որից 3-ը, ըստ օրենքի, պետք է լինեն դատավորներ, եւ նրանց ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը, որը նշանակված է հուլիսի 11-ին։ Քննարկվում է 4 անուն՝ Կիմ Բալայանի որդու՝ Երեւանի դատավոր Դավիթ Բալայանի, նույն դատարանից՝ Մեսրոպ Մակյանի, Երեւանի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ Արագածոտնի մարզից՝ Սուրեն Մնոյանի։ Փորձեցինք նրանց հետ զրուցել։ Դավիթ Բալայանի օգնականն ասաց․ «Նման բաներ դեռ չգիտենք»։ Իսկ առաջարկ եղե՞լ է։ «Հնարավոր է»։ Մեսրոպ Մակյանը հարցին հարցով պատասխանեց՝ հերքելով․ «Իսկ ո՞ւմ են առաջարկել, որ ինձ էլ առաջարկեն»։ ԲԴԽ անդամ կարող են դառնալ 40 տարին լրացած, 10 տարի աշխատած, նկատողություն չստացած դատավորները։ Բոլոր 4 թեկնածուներն էլ այս պահանջներին բավարարում են։ Ի դեպ, ԲԴԽ նախագահ պետք է նշանակվի դատավորներից, մեր տեղեկություններով, իշխանական թեկնածուն Ռուբեն Վարդազարյանն է»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Սա մեր ժամանակների ամենաուշագրավ տրանսֆորմացիաներից է՝ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որ ժամանակին Վալերի Օսիպյանի հետ ցույցեր էր ցրում, հայտնվել է ցուցարարների շարքում՝ անդամագրվել է ՎԵՏՕ շարժմանը։ Նա Ֆեյսբուքում գրառումներ է անում․ «․․․ՎԵՏՕ շարժման հիմնադիրները, համախոհները եւ նրանց հարող քաղաքական-հասարակական ուժերը ոչ թե գնում են Հրայր Թովմասյանին պաշտպանելու, այլ գնում են Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու․․․ Իսկ Սահմանադրությունը բազմիցս խախտվել, ոտնահարվել, լլկվել է այս իշխող վարչակազմի՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանիկողմից: Հարգարժան լրագրողներ, «վետո» մի գրեք, այլ ՎԵՏՕ՝ «Վերջնագիր երկիրը տվող օտարներին» հասարակական-քաղաքական շարժում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Մասնավորապես առաջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած անձն անցնի բժշկական հավատարմագրում: Կառավարությունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վարելու ուսուցման կազմակերպումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեոթյուն: Այսպես կոչված, ավտոդպրոցները պետք է լիցենզավորվեն»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի իշխանությունները մտադիր են «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Թբիլիսի անվճար ավտոբուսային երթուղի գործարկել: Նպատակը Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային շրջափակումը հաղթահարելն է: Երևանը Թբիլիսիին ամենամոտ մայրաքաղաքն է, որը կարող է նման ուղևորահոսքեր ընդունել»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հետ համագործակցող գործարարները շարունակում են բարձրաձայնել և քրեական գործերով հիմնավորել ընկերության անարդյունավետ և կոռումպացված գործունեությունը Հայաստանում։ «20 տարվա գործունեության վերջին 5 տարին այնպիսի տպավորություն է, որ ընկերությունում ահավոր վիճակ է։ Ռեբեց, Դարբինյան ազգանուններով մարդիկ կային, ովքեր եկան Հայաստան, ու դրանով ամեն ինչ սկսվեց։ Սկսվեց գործարարների ձեռքից պայմանագրեր վերցնելը, գործարարներից «ատկատներ» պահանջելը։ Իսկ ով չէր համաձայնում դրան, նրա պայմանագիրը չեղյալ էր հայտարարվում։ Տենդերով մեր շահած պայմանագիրը իրենք չեղյալ հայտարարեցին ու նոր տենդեր հայտարարեցին միայն նրա համար, որ մենք չէինք համաձայնել «ատկատ» տալ իրենց»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Լիոն Փրինթինգ Սերվիս» ՍՊԸ տնօրեն Սամվել Սահակյանը»:

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունման արդյունքում հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման եւ հարկման համակարգը: Նախագծի փաթեթն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով: Նախատեսվող փոփոխությունների արդյունքում զգալիորեն կբարձրանա գույքահարկը: «Փաստի» հետ զրույցում տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Աննա Մակարյանը նշեց, որ անշարժ գույքի հարկի բարձրացումը կազդի յուրաքանչյուր քաղաքացու վրա. հատկապես խոցելի կլինի աղքատ խավը, ինչպես նաեւ տնային այն տնտեսությունները, որոնց եկամուտները կմնան նույն մակարդակի վրա: «Այստեղ հարկ է նշել, որ գույքահարկի բարձրացումն ազդելու է նաեւ գործարար հատվածի վրա՝ արտադրություն, խոշոր առեւտրային կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորանային համալիրներ, բիզնես կենտրոններ, կրթական եւ առողջապահական հաստատություններ եւ այլն, որի արդյունքում կարող են շղթայական թանկացումներ լինել: Թանկացումների պարագայում, ամեն դեպքում, տուժելու է առավել խոցելի խավը», ընդգծեց փորձագետը»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «2005 թ. թվականին ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսելու նախագիծ կա: 2005թ. հոկտեմբերի 20-ին Երեւանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երեւանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» եւ ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հետագայում տարածքը վաճառվեց մարտունեցի գործարար Էդիկ Ավետիսյանին, ով այստեղ մեծ համալիր կառուցելու «գրանդիոզ» պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթողը, պետք է իրականացվեր: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հետագայում նեղացավ իշխանություններից, եւ շինարարությունը չիրականացվեց, իսկ բացված հորատանցքից սկսեցին ավազ հանել եւ վաճառել:Դեռեւս հստակ չէ, թե ինչ է կառուցվելու «Կուկուռուզնիկի» փոխարեն, ամենահավանական տարբերակը հյուրանոցն է, նույնիսկ չի բացառվում, որ վերադառնան նախկինում անցկացված մրցույթի արդյունքներին: «Կոնկրետ քննարկումները պարոն Մեսչյանի գրասենյակում են ծավալվում: Ես, օրինակ, կուզեի, որ այնտեղ էլի երիտասարդական պալատ լիներ, սակայն չգիտեմ, թե որքանով կստացվի: Ինչ էլ որ լինի, կարեւոր է, որ այդ վիճակն անպայման վերանա, հնարավոր է, որ հյուրանոց կամ բիզնես-կենտրոն դառնա այդտեղ: Որքանով ես եմ տեղյակ, դեռ հաստատված նախագիծ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Էդիկ Ավետիսյանին մոտ կանգնած մեր զրուցակիցը հաստատեց, որ սեփականատերը լուրջ քայլեր է ձեռնարկում, որ այդ տարածքում շինարարությունը սկսվի, խոսվում է հյուրանոց կամ համալիր կառուցելու մասին. «Այդ կոմպլեքսը կառուցելու է լուրջ շինարարական կազմակերպություն: Ես լսեմ եմ, որ այդտեղ կոմպլեքս կառուցելու ցանկություն կա, լսել եմ, որ այդ տարածքի սեփականատերն այդ առումով ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջնական ձեւավորի առաջադրանքը, ձեւավորի ցանկությունները: Գիտեք՝ երկար տարիներ այդ տարածքն այս վիճակում կանգնած է, եւ ինքը հիմա ձեռնարկում է լուրջ միջոցներ, որպեսզի այդ սայլը տեղից շարժվի»: Հարցրինք, թե ինչու է հիմա որոշել սկսել շինարարությունը, գուցե վտանգ կա, որ կարող են տարածքը ձեռքից վերցնել: «Ես, ճիշտն ասած, այդ մասին չեմ մտածել, այդքան հեշտ է մարդու սեփականությունը ձեռքից վերցնելը: Որ մինչեւ հիմա չի կառուցվել, ճիշտն ասած, դրանում իր մեղքը չկա, ձգձգվել է ոչ այն պատճառով, որ ինքը չի ցանկացել, ավելի շատ այլ անձինք, այլ կառույցներ ու այլ մարմիններ են խոչընդոտել, չեմ կարծում, որ պատճառն այն է եղել, որ նա աբստրակտ ակտիվություն է ցուցաբերել, ես կարծում եմ, որ ռեալ է կառուցելու իր ցանկությունը: Չի բացառվում, որ անդրադառնան նորից այդ մրցույթի արդյունքներին, եւ իրականացվի այդ մրցույթի հաղթողի ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը»:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.