▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը հանդիպել է մի շարք կայքերի խմբագիրների հետ. Ովքե՞ր են նրանք և ի՞նչ է քննարկվել

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ դատարանի կողմից որոշման հրապարակման օրը, երբ հայտնի դարձավ, որ Քոչարյանը կրկին կալանավորվելու է, Քոչարյանը հանդիպում է ունեցել մի շարք խմբագիրների հետ։


Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել tert.am կայքի խմբագիր Արամ Անտինյանը, «168 ժամ» կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը, «Հայելի» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը և մի քանի այլ խմբագիրներ։

 

 

Հանդիպման նախաձեռնողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ քննարկման թեման՝ մասնակից լրատվամիջոցների հետագա քաղաքականությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին