▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՀՀ ղեկավարի կողմից այս արտահայտությունն առաջին անգամ է հնչում. Նիկոլ Փաշինյան

Ակցիա` ի պաշտպանություն ադրբեջանցի սպանած Արման Առաքելյանի

ՊԵԿ նախագահի տեղակալը՝ ավտոմեքենաների մաքսազերծման և կատարվող աշխատանքների մասին

ԱԱԾ-ի և ոստիկանության բացահայտումը. Համայնքի նախկին ղեկավարը խոշոր յուրացումներ է կատարել

Եկավ ինձ մոտ, ես հավատացի նրան. ինչպես է Ռուբինյանը Կալաշնիկովին բացատրել իր դեմ քվեարկելը



2019-07-02 09:29:01

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածու Աննա Մարգարյանը ԲԴԽ անդամ չի ընտրվել: Թեկնածուին կողմ է քվեարկել 66, դեմ՝ 19 պատգամավոր: ԲԴԽ անդամն ընտրվում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Աննա Մարգարյանի հետ` հասկանալու համար, թե ինչու նա չընտրվեց ԲԴԽ անդամ:

Ձեզ մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ անդամ դառնալ, Դուքմերժել եք, բայց այս անգամ համաձայնել եք, ու այսպես ստացվեց: Իվերջո, եթե օրենքը թույլ տա, կրկին առաջարկ լինի, կհամաձայնե՞ք:

Այո, նախկինում եղել է առաջարկ, որից հրաժարվել եմ, առաջարկներ ավելի ճիշտ: Ի վերջո, որոշում կայացվեց, որ թեկնածությունս առաջադրվի, այդ առումով տեղեկատվությունը իրականությանը համապատասխանում է: Ինչ վերաբերում է շարունակությանը, ապա իրենք էլ էին ասում , որ սա ընդամենը տեխնիկական բնույթի խնդիր է, ինչ-որ մեկ տեղ ներքին սխալ կոմունիկացիայի, իրենք կարող են առաջադրել, տեսնել, թե ինչ խնդիր է, բայց այս պրոցեսով անցնելը ցանկալի տարբերակ չէ:

Այսինքն` այդքան էլ կողմ չե՞ք լինի, որ Ձեզ կրկին առաջադրեն:

Ավելի շատ բացասական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների: Մասնավորապես այս օրերին դատավորներին ծանուցումներ են ուղարկում, որ հուլիսի 11-ին ներկայանան Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ եւ Դավիթաշենի նստավայր մասնակցելու դատավորների ժողովի, որպեսզի ընտրեն ԲԴԽ անդամներ:

Այսպիսով, մեզ հասած տեղեկություններով, հունիսի 27-ին 122 դատավորի ծանուցում է ուղարկվել, որ մինչեւ հուլիսի 6-ը ժամանակ ունեն հրաժարվելու ԲԴԽ անդամության թեկնածությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկվա դրությամբ որեւէ դատավոր ԲԴԽ անդամի թեկնածությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը, Ռուբեն Վարդազարյանը եւ այլք ցանկություն են հայտնել դառնալու ԲԴԽ անդամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին խմորումները, թեւերի բաժանումները փաստ են։ Խմորումների մասին երեկ խոսել է Սասուն Միքայելյանը։ Ընդամենը մեկ տարի առաջ կուսակցության վարչության նախագահ եւ այս կուսակցության հիմնադիր Միքայելյանը անգամ վարչության անդամ չընտրվեց (հասկանալի է՝ ում հրահանգով)։

Սասուն Միքայելյանը երեկ բավական ուշագրավ դիտարկում է արել իրեն կուսակցության լուսանցքում թողնելու առնչությամբ։ Նա Նիկոլ Փաշինյանին ակնարկել է, որ իր` վարչության նախագահ եղած ժամանակ են քաղաքական հաղթանակ տարել, իսկ հիմա պետք է «թավշյա հեղափոխությունից դասեր քաղել, այլապես թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»։

Սա ինչ-որ առումով նաեւ որպես սպառնալիք է հնչում, ավելին, ապացուցում է, որ միքայելյանական թեւը դժգոհ է իշխանության քաղաքականությունից ու պահանջում է դասեր քաղել, սակայն երեւում է՝ նրան լսող չկա։

Ուշագրավ մեկ այլ հանգամանք էլ կա, որը լավագույնս է ցուցանում, որ Փաշինյանի եւ Միքայելյանի գլուխները չեն կարող նույն կաթսայում եփվել։

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է. «Իրավապահ համակարգի ամենակարեւոր առաքելությունն անցյալի առաջ, բառիս նաեւ փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է եւ ապագայի առաջ կանաչ լույս վառելը եւ պաշտպանված, իրավական ապագայի հասանելիությունն ապահովելը»։

Փաստորեն, վերստին Փաշինյանը մերժում է այն ամենը, ինչ անցյալում եղել է, գծում է հերթական անջրպետը, որը գնալով ոչ միայն խորանում է, այլեւ նախկինի հետ հատվող բոլոր ճանապարհներն այրում։ Նրան պատասխանում է մերժված Սասուն Միքայելյանը. «Այս տարիներին համակարգ է ձեւավորվել, եւ մարդիկ կան, որ ենթարկվել են այդ համակարգին, իրենց նորմալ են պահել, աշխատել են։ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք։ Հասկանու՞մ եք, բոլորս էլ գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են աշխատել էդ ձեւի»։

Եվ իսկապես, այդ նախկին համակարգի «ծնունդ» է նաեւ Սասուն Միքայելյանը, որը ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր թիմակիցն էր ու այսօր Փաշինյանին ճիշտ հարցադրում է անում. «Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք»։

Պարզվում է՝ Միքայելյանը լավ չի հասկացել Փաշինյանին՝ մարդուն են փոխում այնպես, ինչպես իրեն դուրս դրեցին կուսակցության վարչությունից, իսկ հետագայում՝ գուցե նաեւ կուսակցությունից։
Ի դեպ, Սասուն Միքայելյանը պետք է հետեւություն անի նաեւ այն փաստից, որ կուսակցությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ, ճանապարհ չանցած մարզպետին ավելի մեծ տեղ տվեցին, քան իրեն՝ կուսակցության հիմքում կանգնած, հեղափոխության սյուն դարձած, արցախյան ազատամարտում կռված, անգամ ազատամարտը հեղափոխությանը ստորադասած Սասուն Միքայելյանին։

Հանրագումարում՝ Ռոմանոս Պետրոսյանին դարձրին վարչության անդամ, իսկ Միքայելյանին թողեցին շարքային կուսակցականի կարգավիճակում։ 
Այնպես որ, արցախյան ազատամարտն անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումն է, Սասուն Միքայելյանի ներդրումն էլ ազատամարտում ոչ ոք փորձ չարեց նսեմացնելու, բացի իրենից, ուստի պատասխան հարվածը չուշացավ։ Ինչպես ասում են՝ հետեւություններ անելու ժամանակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան 65-ամյակը նշել է շատ ընտանեկան միջավայրում:

Սերժ Սարգսյանը չի ցանկացել մեծ միջոցառում կազմակերպել, ինչի համար էլ ընտանիքում փոքր խնջույք են կազմակերպել` թոռներով, դուստրերով։ Ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք բողոքում էին, թե Ս. Սարգսյանն իրենց «քցել» է` անակնկալ հայտարարելով իր հրաժարականի մասին, ակամա սկսեցին գովերգել նրան ու փառաբանել:

Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ականների այս պահվածքը կապված է այն լուրերի հետ, թե նոր իշխանությունները շուտով «տապալվելու» են ու կրկին իրենք են վերադառնալու:

Իշխանության ղեկին վերադառնալու նոստալգիան էլ ՀՀԿ-ականներին մղեց Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առիթը օգտագերծել նրան մի լավ հաճոյանալու համար: Թերեւս հիշենք ՀՀ վարչապետի հայտնի խոսքերը, որ վերադարձ անցյալին այլեւս չի լինելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական դադարից հետո ազատամարտի հայտնի հրամանատար, փորձառու գործիչ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների առաջ խոսեց եւ խոսեց բավականին տարողունակ․ «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․․․ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերջին համագումարում վարչության անդամ չընտրվելուն, ապա․ «Բնական ա, որ ինձ ձայն չեն տվել։ Միգուցե էնտեղ ինչ-որ խմորումներ ա գնացել, ինչ-որ մարդիկ թիմեր են ձեւավորել, դրա համար, այ սենց եղավ։ Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը՝ որպես ՔՊ անդամ, շարունակի»։

Ակնհայտ է, որ իշխող կուսակցության ներսում ամեն բան իդեալական չէ, թեեւ մյուս բոլոր ՔՊ-ականները հենց այդպես են պնդում։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանության գործելաոճը եւս միանշանակ չի ընդունվում, եւ Սասուն Միքայելյանն առաջինն է այդ մասին բարձրաձայնում։

Հարկ է արձանագրել, որ առայժմ նրա նախազգուշացումները տեղ չեն հասնում։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հրաչյա Հակոբյանը, անմիջապես անդրադարձել է․ «Մեզ թավշյա հեռացում չի սպառնում»։ Կապրենք՝ կտեսնենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաեւ այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը:

Երեկ պատվիրակության անդամները փորձում էին ամեն կերպ բացատրել պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի եւ Հովհաննես Իգիթյանի քվեարկությունների հետ կապված պատմությունը եւ վստահեցնել, որ ռուսական կողմի հետ որեւէ խնդիր չի եղել եւ նրանց հետ խոսել եւ բացատրել են, թե ինչու է քվեարկության պատկերն այդպես եղել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Կալաշնիկովի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց. «Ռուբինյանը քվեարկությունից հետո եկավ ինձ մոտ, լուսանկարվեցինք եւ զրուցեցինք: Նա բացատրեց ինձ քվեարկության հետ կապված պատճառները եւ ես հավատացի նրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.