▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Սահակյան...կործանված ուղղաթիռի հրամանատար

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։

Լուսանկարում` կործանված ԼՂՀ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամ  ավագ լեյտենանտ Սերգեյ Սահակյանն է երեխաների հետ: Նա 38 տարեկան էր, 1993թ-ից աշխատում էր Զինված ուժերում,  Երևանից էր:

 

Անձնակազմի մյուս անդամներից մեկն Ազատ Սահակյանն էր: Նա 24 տարեկան էր` Չարենցավանից: Մյուս զինծառայողը՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը 25 տարեկան էր` Երևանից, ԶՈւ-ում էր 2006թ-ից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին