▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր հրդեհ Երևանում, հայտարարվել է «1 Բիս» աստիճան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 11-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող նախկին Կենտրոնի ՈԲ չշահագործվող շինությունից:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է 23.11-ին, մարվել՝ 23.28-ին։ Ամբողջությամբ այրվել է երկու սենյակ և նախասրահը՝ մոտ 70 քմ:







 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին